13:48 12.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը գտնվել են Կոպենհագենում:
Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում:
Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը:
Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ՄԻՊ հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության համապատասխան լիազորություններն ու աշխատանքային հիմնական ուղղությունները՝ քննարկելով առկա մարտահրավերներն ու համագործակցության հնարավորությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքային կարևոր ուղղությունները և իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ՄԻՊ հաստատության գործունեությունը մարդու իրավունքների կրթության և խտրականության դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում, մարզային ստորաբաժանումների գործունեության առանցքային նշանակությունը, իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները և իրականացվող գործունեությունը, ինչպես նաև 2025 թվականի ընթացքում նախանշվող առաջնահերթությունները:
Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել դանիական առաջատար հաստատությունների և փորձագետների հետ:
ՄԻՊ պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիական Հավասարության Խորհրդի ներկայացուցչի (Ligebehandlingsnævnet) հետ՝ ծանոթանալով Դանիայի մոտեցումներին՝ հավասարության խթանման և խտրականության կանխարգելման ուղղությամբ: Դանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության բաժնի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, Պաշտպանի հաստատության միջազգային ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները:
Այցի կարևորագույն հանդիպումներից էր Դանիական Խորհրդարանական օմբուդսմանի հետ հանդիպումը, որի ընթացքում Օմբուդսմանի Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարը ներկայացրել է օմբուդսմանի լիազորություններն ու հիմնական աշխատանքային ուղղությունները, շեշտելով հաշվետվողականության և թափանցիկության կարևորությունը:
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի անդամ և ավագ հետազոտող Փիթեր Վեդել Կեսինգը իր հերթին մանրամասն ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Հայաստանի կողմից ներկայացված զեկույցի ուսումնասիրությունը:
Այցը եզրափակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև ռազմավարական հարցերի շուրջ քննարկումով, ինչի արդյունքում հստակեցվել են համագործակցության հետագա ուղիները և համատեղ միջոցառումները 2025 թվականի համար:
Երկու հաստատությունների միջև սկսված սերտ համագործակցությունը շարունակվելու է՝ ներառելով նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր:
15:34 12.12.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասինԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։ Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։ Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման […] ...
15:24 12.12.2024
Օրբանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպելՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել և Սուրբ Ծննդյան զինադադար հայտարարել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Կիևը, դատելով Վլադիմիր Զելենսկու հայտարարություններից, մերժել է Օրբանի բոլոր առաջարկները։ ...
15:12 12.12.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանանԿառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու […] ...
15:02 12.12.2024
Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներինՀայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […] ...
14:53 12.12.2024
Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզումՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն […] ...
14:40 12.12.2024
Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանըԱյժմ Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին. Սկսելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, որպեսզի հակառակորդի հետ հավասար պայմաններում խոսի։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այն ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն ամենը, ինչ հիմա […] ...