Լեգենդար Ռամոսը հնարավոր է կարիերան շարունակի Արգենտինայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Լեգենդար Ռամոսը հնարավոր է կարիերան շարունակի Արգենտինայում

13:28 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը հնարավոր է կարիերան շարունակի Արգենտինայում, հայտնում է AS-ը:

38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»:

Արգենտինական ակումբի ղեկավարները ցանկանում են թիմում միավորել երկու լեգենդներին՝ Էդինսոն Կավանիին և Սերխիո Ռամոսին:

Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն հունվարին:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» սան է և նախորդ մրցաշրջանում վերադարձել էր հարազատ ակումբ:

Իսպանացին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալում», որի կազմում նվաճել է 22 տիտղոս, այդ թվում` չորս անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։ Նա «Ռեալում» 671 խաղում դարձել է 101 գոլի ու 40 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացին 2021-2023 թթ. հանդես է եկել նաև Փարիզի ՊՍԺ-ում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

15:12 12.12.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու […] ...

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

15:02 12.12.2024

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […] ...

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

14:53 12.12.2024

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

ՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն […] ...

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

14:40 12.12.2024

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

Այժմ Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին. Սկսելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, որպեսզի հակառակորդի հետ հավասար պայմաններում խոսի։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այն ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն ամենը, ինչ հիմա […] ...

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

14:27 12.12.2024

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում: «Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային […] ...

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

14:16 12.12.2024

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

Լոնդոնում մարտիկների մի խումբ հարձակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։ Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի […] ...

BACK_TO_TOP