«Յուվենտուսը» հաղթել է ՉԼ գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
+1.09 oC

«Յուվենտուսը» հաղթել է ՉԼ գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին»

12:58 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության հիմնական փուլում ավարտվել է 6-րդ տուրը:

Օրվա կենտրոնական խաղերից մեկում Թուրինի «Յուվենտուսը» տանը 2-0 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Գոլի հեղինակ են դարձել սերբ հարձակվող Դուշան Վլախովիչն ու ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակքենին:

Լոնդոնի «Արսենալն» էլ 3-0 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մոնակոյի» դեմ խաղում:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 2-3

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Բոլոնիա» (Իտալիա)՝ 0-0

«Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 4-2

«Միլան» (Իտալիա) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)՝ 2-1

«Շտուտգարտ» (Գերմանիա) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 5-1

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտուն կմիանան 2025 թվականի հունվարի 1-ից

15:46 12.12.2024

Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտուն կմիանան 2025 թվականի հունվարի 1-ից

Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտու անդամ կդառնան 2025 թվականի հունվարի 1-ից։ Շենգենը ազատ տեղաշարժի ամենամեծ գոտին է աշխարհում։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը։ «Սա պատմական պահ է վերջապես ողջունելու Բուլղարիային և Ռումինիային որպես Շենգենյան համաձայնագրի լիիրավ անդամներ», – ասել է Հունգարիայի ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերը:   ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին

15:34 12.12.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է  Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։ Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։ Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման […] ...

Օրբանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել

15:24 12.12.2024

Օրբանը Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է Ամանորից առաջ գերիների փոխանակում կազմակերպել և Սուրբ Ծննդյան զինադադար հայտարարել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Կիևը, դատելով Վլադիմիր Զելենսկու հայտարարություններից, մերժել է Օրբանի բոլոր առաջարկները։ ...

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

15:12 12.12.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

Կառավարության որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու […] ...

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

15:02 12.12.2024

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխ. հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205): Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում […] ...

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

14:53 12.12.2024

Հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում

ՆԳ նախարարությունը «Աղետների դիմակայության օր» հանրային իրազեկման միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանում անցկացրել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետների ժամանակ բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն […] ...

BACK_TO_TOP