Հրապարակվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարեվերջյան դասակարգումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Հրապարակվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարեվերջյան դասակարգումները

11:43 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակել է հունահռոմեականներ ոճի դասակարգման աղյուսակները` ըստ քաշային կարգերի:

Մանվել Խաչատրյանը 55 կգ քաշային կարգում չորրորդն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը երրորդն է 63 կգ քաշային կարգում, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում երրորդն է, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ երկրորդն է 97 կգ քաշային կարգում: Գյումրեցի ըմբիշը զիջում է միայն իրանցի Մոհամադհաջի Սարավիին, որին պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

14:40 12.12.2024

Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

Այժմ Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին. Սկսելու համար երկիրը պետք է ուժեղ լինի, որպեսզի հակառակորդի հետ հավասար պայմաններում խոսի։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է ուժեղ լինի, և այն ժամանակ կկարողանա հավասար պայմաններով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ այն ամենը, ինչ հիմա […] ...

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

14:27 12.12.2024

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում: «Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային […] ...

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

14:16 12.12.2024

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

Լոնդոնում մարտիկների մի խումբ հարձակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։ Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

14:11 12.12.2024

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում […] ...

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասին

14:02 12.12.2024

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է նոր զրույցների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է DPA գործակալությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր Պուտինի և Շոլցի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 15-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Ուկրաինան, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երկկողմ հարաբերությունները: Ինքը՝ Պուտինը, խոսելով այս զրույցի մասին, լրագրողներին ասել է, որ […] ...

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

13:56 12.12.2024

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ […] ...

BACK_TO_TOP