Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
+1.09 oC

Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները

12:30 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։

Ընդգծելով ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարն ու կանխարգելումը նախարարության գերակա ուղղություններից են։

Իմեդա Ցիցիաշվիլին գոհունակություն է հայտնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման համար, ինչի մասին փաստում է նաև փոխգործակցության հուշագիրը։ Նա առավել ընդլայնված և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, նյութատեխնիկական բազայի հզորացման ուղղությամբ հարցեր։

Վերահաստատվել է ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի միջև ընդլայնված փոխգործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղություններն ու հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

14:27 12.12.2024

Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասին

Հայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում: «Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային […] ...

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

14:16 12.12.2024

Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրա

Լոնդոնում մարտիկների մի խումբ հարձակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։ Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

14:11 12.12.2024

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում […] ...

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասին

14:02 12.12.2024

Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է նոր զրույցների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է DPA գործակալությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր Պուտինի և Շոլցի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 15-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Ուկրաինան, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երկկողմ հարաբերությունները: Ինքը՝ Պուտինը, խոսելով այս զրույցի մասին, լրագրողներին ասել է, որ […] ...

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

13:56 12.12.2024

Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ […] ...

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Կոպենհագենում

13:48 12.12.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են Կոպենհագենում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը գտնվել են Կոպենհագենում: Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում: Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը: Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են […] ...

BACK_TO_TOP