11:55 12.12.2024
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ( ԵԱՀԿ ) հատուկ ներկայացուցիչ Պետր Մարեսը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է , որ սկսելու է Ուկրաինային նախապատրաստել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
«Ես նրանց չեմ ուղարկի F-16 և Abrams, ոչ մի հրթիռ, բայց ես նրանց կնախապատրաստեմ ապագա գործընկերությանը և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին. դրանք իմ խնդիրներն են»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն Ուկրաինայում իրականացնում է ընդհանուր առմամբ 24 նախագիծ, որոնք բոլորն էլ հետաքրքրում են Կիեւին։ Հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ իր հիմնական խնդիրն է համակարգել այդ նախագծերը և մշակել ևս մեկը։
«Ես խոսել եմ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ, նա ընդգծել է, որ ես պետք է շատ սերտ կապի մեջ լինեմ Ուկրաինայի իշխանությունների հետ», – ասել է նա։
Դեկտեմբերի 5-6-ին Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ որոշվել է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել այս կազմակերպության անդամ երկրներից։
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 3-4-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ միաձայն հանդես չեն եկել Կիևին դաշինք հրավիրելու օգտին, քանի որ դրա ընդունումը կնշանակի հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
14:40 12.12.2024
Երմակը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը14:27 12.12.2024
Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է. Փաշինյանը խոսեց ծախսերի արդյունավետության խնդրի մասինՀայաստանի կառավարությունը 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացնում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում: ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024թ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին ընդհանուր 3 մլրդ 395 մլն դրամ է հատկացվում: «Նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր»,–ասաց Տարածքային […] ...
14:16 12.12.2024
Լոնդոնում հարձակվել են Ֆլոյդ Մեյվեզերի վրաԼոնդոնում մարտիկների մի խումբ հարձակվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի վրա, հաղորդում է The Sun-ը։ Նրանք եղել են Պաղեստինի աջակիցները։ Երբ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը դուրս է եկել ոսկերչական խանութից, մի խումբ տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հնչել են ռասայական վիրավորանքներ։ Թիկնապահները Մեյվեզերին նստեցրել են մեքենան ու հեռացրել միջադեպի […] ...
14:11 12.12.2024
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում […] ...
14:02 12.12.2024
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցների պատրաստակամության մասինԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է նոր զրույցների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է DPA գործակալությունը։ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից ի վեր Պուտինի և Շոլցի առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 15-ին՝ Բեռլինի նախաձեռնությամբ։ Քննարկվել են Ուկրաինան, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, երկկողմ հարաբերությունները: Ինքը՝ Պուտինը, խոսելով այս զրույցի մասին, լրագրողներին ասել է, որ […] ...
13:56 12.12.2024
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըԴեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ […] ...
13:48 12.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով գտնվել են ԿոպենհագենումՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման այցով դեկտեմբերի 2-6-ը գտնվել են Կոպենհագենում: Այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքի միջև հոկտեմբերի 22-ին կնքված համագործակցության հուշագրի արդյունքում: Այցի նպատակն էր աջակցել Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցության ամրապնդմանը: Այցի ընթացքում մասնակիցները քննարկել են […] ...