09:33 12.12.2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ՄԱԿ) բանաձեւ է ընդունել Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով։ Բանաձեւին աջակցել է 158 պետություն, 9-ը դեմ են եղել, եւս 13-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Բանաձեւն ընդունելու համար անհրաժեշտ է եղել ձայների երկու երրորդը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի փաստաթղթերի, չունեն պարտադիր իրավական ուժ։
Ալժիրի, Բանգլադեշի, Գվինեայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի, Լիբանանի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի և Պաղեստին պետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս բանաձեւը նվիրված է Գազայում հրադադարի պահանջին։ Այն վերահաստատում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադարի, բոլոր պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովման անհրաժեշտությունը։ Բանաձևը կենտրոնանում է նաև խաղաղ բնակչության պաշտպանության, միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության վրա։
12:30 12.12.2024
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղություններըՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի տարածաշրջանային կցորդ Իմեդա Ցիցաշվիլու գլխավորած պատվիրակության հետ։ Ընդգծելով ՆԳ նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցության կարևորությունը՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարն ու կանխարգելումը նախարարության գերակա ուղղություններից են։ […] ...
12:19 12.12.2024
Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային «Հայաստանին զինելու մեջ»Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան «մասնակցում է Հայաստանի ռազմականացման ծրագրին»։ «Մենք ցավում ենք, որ Ֆրանսիան նպաստում է Հայաստանի ռազմականացմանը։ Այսպիսով, Փարիզն իր վրա է վերցնում հայկական կողմի սպառազինության կուտակման պատասխանատվությունը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- նշել է նա։ ...
12:11 12.12.2024
Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներԱյսօր՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (5 պայթյուն՝ Բերքաբեր գյուղի հարակից հատվածում և 1 պայթյուն՝ Կիրանց գյուղի հարակից տարածքում): Մասնավորապես՝ Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 910 մետր հեռավորության վրա, կիրականացվի 4 պայթյուն, Բերքաբեր գյուղից դեպի արևելք՝ շուրջ 1250 մետր հեռավորության վրա, կիրականացվի 1 պայթյուն, Կիրանց […] ...
12:08 12.12.2024
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ կարԳեղարքունիքի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, Երանոս գյուղի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահի տեսանելի մասում նկատել են սիգ տեսակի ձկներով երկու պոլիէթիլենային տոպրակ: Նորատուս գյուղի բնակիչ 53-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Նա հայտնել է, որ ձուկը ձեռք է […] ...
12:03 12.12.2024
Բաքվին և Երևանին խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդ պետք չէ․ ՀաջիևԱդրբեջանն ու Հայաստանը խաղաղ բանակցություններ վարելու համար միջնորդի կարիք չունեն։ Լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և երրորդ կողմի մասնակցության կարիք չկա, ընդհակառակը, տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։ ...