08:12 12.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ պատասխանելու է դրա տակ օգտատետերի գրած մեղադրանքներին։
«Քանի որ իրատեսական չէ բոլոր post-երի ներքո առկա բովանդակային մեղադրանքները տեսնել (ժողովուրդ ջան, ինչքան էլ շատ մեկնաբանություններ եք գրում), որոշեցի այս գրառումն անել որպեսզի այստեղի մեկնաբանություններում մեր հարգելի օգտատերերը գրեն ինձ ուղղված իրենց մեղադրանքները, որոնցից բովանդակայիններին հընթացս կպատասխանեմ՝ առանձին գրառումներով:
Բնականաբար՝ հայհոյանքներին առավել ևս հայհոյանքով չեմ պատասխանելու եւ որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես:
Իսկ նրանք ովքեր աջակցության խոսքեր են գրում, բոլորիդ սիրում եմ եւ կոչ անում այս գրառման ներքո ակտիվ ՉԼԻՆԵԼ, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի բովանդակային մեղադրանքները գտնելը:
Սիրում եմ նաեւ մյուսներին, այսինքն՝ բոլորին:»
10:20 12.12.2024
Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները․ ԲլինքենՄիացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների կատարած իրենց աշխատանքի […] ...
10:17 12.12.2024
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Օբերնոլտի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցերԴեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։ ...
10:10 12.12.2024
Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդըՈւկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության արդյունքում, սակայն ՆԱՏՕ-ի հրավեր չի ստանա ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը, բայց նրան կառաջարկվեն անվտանգության երաշխիքներ, օրինակ՝ օտարերկրյա զորքերի առկայություն։ Եթե դա համարվում է երջանկություն Ուկրաինայի համար, ինչի […] ...
10:02 12.12.2024
Պլանային ջրանջատում Լոռու մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական գյուղերի, Այրում քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
09:55 12.12.2024
Դատարանի վճռով ՀՀ-ին է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը․ ՓաշինյանԴատարանի վճռով (հաշտության համաձայնություն) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով եւ 453 քմ մակերեսով հողամասը. շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրեր առաջ Փաշինյանը հայտնել էր, որ #հատիկառհատիկ հեշթեգով ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի […] ...
09:50 12.12.2024
Լիլիթ Մակունցը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցերԴեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դևիդ Վալադաոյի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Կողմերը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ ...