Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 12 2024
  • $
    394.35
  • RUBLE
    3.80
  • 413.87
WEATHER
-0.91 oC

Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

08:06 12.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ջ. Ա.), «Toyota» (վարորդ՝ Ա. Ղ.) և «Chevrolet» (վարորդ՝ Վ. Օ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ Ջ. Ա.-ն և Ա. Ղ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը

10:37 12.12.2024

Երևանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը

Դեկտեմբերի 11-ին Երեւանում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, ինչպես նաեւ տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Քննարկումներին հեռավար ձեւաչափով մասնակցել են նաեւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւը, Թուրքիայի, Ալբանիայի եւ Բուլղարիայի պատվիրակությունների ներկայացուցիչները: […] ...

Արարատ Միրզոյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին

10:29 12.12.2024

Արարատ Միրզոյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին։ ...

Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները․ Բլինքեն

10:20 12.12.2024

Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները․ Բլինքեն

Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին, այդ թվում՝ Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգիզիին և այլոց, որոնք կալանավորվել են հանուն մարդու իրավունքների կատարած իրենց աշխատանքի […] ...

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Օբերնոլտի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր

10:17 12.12.2024

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Օբերնոլտի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն առնչվող հարցեր։ ...

Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը

10:10 12.12.2024

Սլովակիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը

Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության արդյունքում, սակայն ՆԱՏՕ-ի հրավեր չի ստանա ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը, բայց նրան կառաջարկվեն անվտանգության երաշխիքներ, օրինակ՝ օտարերկրյա զորքերի առկայություն։ Եթե դա համարվում է երջանկություն Ուկրաինայի համար, ինչի […] ...

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

10:02 12.12.2024

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Նեղոց, Շնող, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Քարկոփ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական գյուղերի, Այրում քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP