Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+15.09 oC

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին

19:11 09.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի Վրաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

12:18 25.04.2025

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք:  Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...

Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբը

12:07 25.04.2025

Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբը

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...

SHANTNEWS

12:00 25.04.2025

SHANTNEWS

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու արշավը․ Ադամ Շիֆ

11:53 25.04.2025

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու արշավը․ Ադամ Շիֆ

ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։ «Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու երկարատև և վտանգավոր արշավ իրականացնել։ Ադրբեջանը կրկնեց հարյուրամյա վաղեմության գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա 2020 թվականին և շրջափակեց այն գրեթե տասը ամսով ՝ սկսած 2022 […] ...

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

11:29 25.04.2025

Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը

Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի ոճրագործության զոհերին և ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղի հայերի շարունակական տառապանքների վրա: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Մարկ Քարնիի հայտարարությունը տարածել է Կանադայի Ազատական կուսակցությունը։ «Այս ապրիլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին՝ ոգեկոչելու Հայոց […] ...

Մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն. Ինձագի

11:20 25.04.2025

Մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն. Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի գավաթի 2024/2025 մրցաշրջանի կիսաեզրափակչում «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասին․ «Շատ ենք ցավում մեր երկրպագուների համար, ովքեր այսօր մեզ հետ էին: Սա ֆուտբոլ է. «Միլանն» արժանի էր հաղթանակի։ Ակնհայտ է, որ մենք սովոր չենք երկու անգամ անընդմեջ պարտվելուն։ Պետք է ճիշտ վերլուծել այս երկու պարտությունները։ Բոլոնիայում […] ...

BACK_TO_TOP