Ալիևը շարունակում է հակադրվել ԱՄՆ-ին․ ինչ կապ ունի դա հայ-ադրբեջանական բանակցությունների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+17.09 oC

Ալիևը շարունակում է հակադրվել ԱՄՆ-ին․ ինչ կապ ունի դա հայ-ադրբեջանական բանակցությունների հետ

23:16 06.12.2024

Բաքու է ժամանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության ղեկավար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջոշուա Հանն այսօր հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների հետ:

Ինչո՞վ է պայմանավորված այցը: Թեմային՝ «Հորիզոնի»  տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Նախ աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին Բաքվում ընդունել են բավական ցածր մակարդակով։ Ջոշուա Հանին ընդունել է ոչ թե արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այլ, ընդամենը, նրա տեղակալ Էլնուր Մահմեդովը: Դա, իհարկե, դիվանագիտական դեմարշ է և այդ լեզվով որոշակի բան են փոխանցում:

Նշեմ, որ այս այցը տեղի է ունենում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում բավական բարդ փուլի ժամանակ: Եվ վերջին շաբաթների ընթացքում Բաքուն մի քանի, այսպես բացահայտ, ակնհայտ հակաամերիկյան դեմարշ է իրեն թույլ տվել։ Քոփ-29-ի օրերին բացահայտ հարձակում էին կազմակերպել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնի վրա, որին, բառի բուն իմաստով, փրկել էին նրա թիկնապահները:

Զանգվածային արշավ է սկսվել ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի դեմ, որը մի քանի օր առաջ ստիպված էր հայտարարել հրաժարականի մասին՝ իբրև թե առողջական վատ վիճակի պատճառով:

Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը մերժեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ անդամ պետությունների  արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնեմ՝ հայկական կողմը հաստատել էր իր պատրաստակամությունը։ Ադրբեջանը հայտարարել էր, որ ամերիկացիների հետ անելիք չունի, քանի որ Վաշինգտոնն այդ գործընթացի մասնակից չէ, ավելին՝ արտգործնախարարությունը մեղադրել էր պետդեպարտամենտին նրանում, թե իբր ամերիկյան կողմը կողմնակալ է և այդ ձևաչափի հանդիպումը պարզապես իմաստ չունի»:

Զուգահեռ նկատվում է հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի զարգացում: Մեկը մյուսի հետ կապվա՞ծ է:  Ի՞նչ է հայտնի ամերկացի դիվանագետների Բաքվում կայացած հանդիպումների մասին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթին

17:43 02.04.2025

Հայաստանի 2 ներկայացուցիչ Բուլղարիայում կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթին

Ապրիլի 2-8-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի կունենա գեղարվեստական մարմնամարզության Աշխարհի գավաթը, որում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան Միլենա Ասրիանը և Ջուլիետա Ավետիսյանը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը: Նրանք հանդես կգան մարզիչ Աննա Աբրահամյանի գլխավորությամբ: Մրցավայր է մեկնել նաև մրցավար Գայանե Ներսիսյանը: ...

Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսին

17:36 02.04.2025

Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային կոնֆերանսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը […] ...

Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

17:30 02.04.2025

Վիետնամի ԱԺ խոսնակն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թրան Մանի և նրա կնոջ՝ Նգուեն Թի Թան Նգայի գլխավորած պատվիրակությանը։ Հյուրերի թվում էին նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են […] ...

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

17:24 02.04.2025

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […] ...

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

17:17 02.04.2025

ԵԽ-ն ընդունել է ԵՄ արտաքին, պաշտպանության և անվտանգության քաղաքականության վերաբերյալ զեկույցները, որոնցում անդրադարձ կա նաև Հայաստանին

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […] ...

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

17:12 02.04.2025

Երևանում «Kia Sportage»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել մայթին. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Իսակովի պողոտա ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա անչափահաս ուղևորը մարմնական […] ...

BACK_TO_TOP