19:54 05.12.2024
EUMETSAT-ի երրորդ սերնդի գեոստացիոնար արբանյակներից առաջինը՝ Meteosat-12-ը, անցել է լիարժեք շահագործման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սա կարևոր և ողջունելի խթան է հանդիսանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամներին ՝ կանխատեսելու վտանգավոր և առավել վտանգավոր եղանակային պայմանները և վերահսկելու կլիմայի փոփոխությունը:
Meteosat-12-ի երկու հիմնական գործիքներն են համակցված ջերմային պատկերիչը և ամպրոպների պատկերման համար անհրաժեշտ տվիչը։ Տրամադրելով ճշգրիտ և բարձր լուծաչափի տվյալներ՝ դրանք հնարավորություն են ընձեռում վտանգավոր օդերևութաբանական երևույթների առավել ճշգրիտ կանխատեսման համար, ինչն էլ իր հերթին կապահովի պաշտպանելու բնակչության կյանքը և ապրուստի միջոցները։
Meteosat-12 գործիքների տվյալները ներկայումս փոխանցվում են Ազգային օդերևութաբանական ծառայություններին և այլ կազմակերպություններին՝ գործառնական օգտագործման նպատակով, և ինչպես որ ակնկալվում է, դրանք էական ազդեցություն կունենան եղանակի կանխատեսման և մեր կլիման «հասկանալու» համար:
Նոր սերունդի արբանյակը կապահովի գեոստացիոնար ուղեծրից եղանակի կանխատեսման տվյալների շարունակական հավաքագրումն առաջիկա 20 տարվա ընթացքում: Սա էապես մեծացնում է օդերևութաբանական պատկերների ստացման հնարավորությունները և ապահովում է բոլորովին նոր չափման հնարավորություններ, որպեսզի իրական ժամանակում հնարավոր լինի ստանալ ամպրոպային օջախների պատկերները, ինչը բոլորովին նոր է եվրոպական եղանակային արբանյակների համար:
Պատկերի սկաները հնարավորություն է տալիս ստեղծել արագ փոփոխվող իրադրությունների պատկերներ։ Այն սկանավորում է ամբողջ երկրագունդը ընդամենը 10 րոպեում, իսկ ապագայում սկանավորելու է Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան յուրաքանչյուր 2,5 րոպեն մեկ։
Ի լրումն Եվրոպայում օդերևութաբանական արբանյակային պատկերների որակի էական բարելավմանը, Meteosat−12-ը կբարելավի դիտարկման հնարավորությունները Աֆրիկայում, որտեղ տեղային դիտարկումները կամ հեռահար զոնդավորման այլ տեսակներ հիմնականում անհասանելի են:
ՀՕԿ-ը նպաստում է իր անդամ երկրների կողմից եղանակի, կլիմայի, ջրային ռեսուրսների, տիեզերական եղանակի և հարակից ծրագրերի վերաբերյալ արբանյակային տվյալների և արտադրանքների բաց հասանելիությանը և օգտագործմանը:
16:44 02.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 23-29-ը20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում16:35 02.04.2025
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանինՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր 5000-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին առաքելությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանում Եվրոպական միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր հանգրվան՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված մեր հանձնառությունը մնում է անխախտ։ Շնորհակալ ենք Հայաստանի կողմից […] ...
16:31 02.04.2025
44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էրՀամայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...
16:22 02.04.2025
Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել ԹեհրանինԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...
16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...
15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...