17:52 05.12.2024
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ:
Որոշումներից մեկով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող՝ 4077.4 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.5184 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Ըստ հիմնավորման ՝ շինությունը կառուցվել է 1988 թ. և ունի ավարտվածության աստիճան՝ մինչև 50 %։ Համաձայն «Ստեպռոեկտ» ՍՊԸ-ի եզրակացության՝ դիտարկվող շենքը համարվում է 4-րդ աստիճանի վթարային։ Գույքը ավելի քան 30 տարի չի օգտագործվել, շինությունները՝ քաղաքաշինական տեսանկյունով, ունեն վնասվածության տարբեր աստիճաններ, որոնց հիմնական մասը ենթակա է քանդման։ Ներդրումների առկայության պարագայում հնարավոր է այնտեղ զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 15 295 100 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Տավուշի մարզ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց 4 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 370 424 344.21 դրամ կադաստրային արժեքով 2276.8 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Շինությունները կառուցվել է 1960-ական թվականներին, որոնց մեծ մասը ունեն վնասվածության տարբեր աստիճաններ: Առկա են նաև 1990 թվականներին կառուցված շինություններ։ Գույքը 20 և ավելի տարիներ չի օգտագործվել, շինությունները՝ քաղաքաշինական տեսանկյունով, ունեն վնասվածության տարբեր աստիճաններ, որոնց մի մասը ենթակա է քանդման։ Գույքը սպասարկման համար հատկացված 2.46447 հեկտար մակերեսով հողամասի տեղադիրքը այնպիսին է, որ ներդրումների առկայության պարագայում հնարավոր է զբոսաշրջության և/կամ առողջապահական նոր գործունեություններ իրականացնել։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 31 400 000 դրամ:
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...