16:30 05.12.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝ համապատասխան պահանջներին բավարարող շահառուների համար սահմանելու համար։
Որոշմամբ առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերում նախատեսելով աջակցություն տրամադրել յուրաքանչյուրում մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում նախատեսելով աջակցություն տրամադրել մինչև 30 շահառուի, ինչն ուղղակիորեն կապված է այդ բնակավայրերի բնակչության թվի հետ (Ոսկեպար – 925, Բաղանիս – 894, Բերքաբեր – 582, Կիրանց – 397, Գոմք – 243):
Ինչպես նաև առաջարկվում է թույլ տալ ծրագրից օգտվել այն շահառուներին, որոնք շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը (ներառյալ), քանի որ մարզպետների աշխատակազմերից, գործընկեր ֆինանսական կազմակերպություններից և շահառուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած բազմաթիվ շահառուներ (շուրջ 190) շինարարության թույլտվությունը ստացել են մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը և չեն հասցրել դիմել նախքան սահմանված սահմանաչափի լրանալը, ինչի արդյունքում կարող են կրել ֆինանսական վնասներ։
Որոշմամբ նաև առաջարկվում է ՀՀ Կառավարության կողմից 2024 թ. հունիսի 27-ին սահմանած՝ Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում 5 մլն դրամ հավելումների մասով բանկերին հնարավորություն տալ այդ հավելումը ձևակերպել ոչ միայն վերանորոգման վարկի տեսքով, այլ նաև արդեն իսկ տրամադրված կառուցապատման վարկի հերթական փուլի տեսքով՝ խուսափելով բանկերում երկար ժամանակ պահանջող ծրագրային փոփոխություններից։
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...