Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից

12:12 05.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես՝ հողերի խոշորացման գործընթացի եւ իրականացվող հարկային քաղաքականության բարելավմամբ:

«Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողների համար մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկի վճարումից ազատելու պահանջը սահմանվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ նշված ժամկետը գյուղատնտեսության ոլորտում պետք է ներդրված լինեին արտադրանքի համատարած հաշվառման եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմներ: Մինչդեռ դրանք դեռեւս ներդրված չեն: Նշված ժամկետը չերկարացնելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները շահութահարկի վճարումից խուսափելու նպատակով կարող են դադարեցնել իրենց իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը եւ գործունեությունը շարունակել ֆիզիկական անձի կարգավիճակով»,- մանրամասնել է Գեւորգ Պապոյանը: Նրա խոսքով վերջին տարիներին Կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության եւ աջակցության ծրագրերի շնորհիվ նկատելի են տնտեսությունների խոշորացման եւ արդյունավետ գյուղատնտեսություն վարող տնտեսությունների ձեւավորման միտումներ, եւ եթե այդ գործընթացը կասեցվի կամ դանդաղեցվի, ապա դրանից ակնկալվող վնասը կարող է ավելի մեծ լինել, քան շահութահարկից ակնկալվող օգուտները:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով շահութահարկով հարկվող ռեժիմին, արտադրանքի համատարած հաշվառման եւ եկամուտների հայտարարագրման մեխանիզմների ներդրման գործընթացին: Ելույթներում կարեւորվել է գյուղատնտեսության զարգացմանը միտված աջակցությունը:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգաբերելու առաջնահերթություններն ու հստակեցնելու վարվող տնտեսական, հարկային քաղաքականության ուղեգծերը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ներկայացվել են իրավական, խմբագրական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են: Մասնավորապես, հստակեցվել են փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն սահմանող կարգավորումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերել

12:35 10.04.2025

Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումը

12:29 10.04.2025

Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումը

Պեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

BACK_TO_TOP