18:23 04.12.2024
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին իր շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Նա վստահեցրել է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսն իր սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել:
«Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից: Եվ անկախ մարմինն օրենքով սահմանված կարգով համապատասխան բոլոր ընթացակարգերը և թույլտվությունն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ: Եվ, երբ այդ մարմինը այդ քննչական հանձնարարականը կատարելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար այդ պարագայում պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք՝ այդ թվում հեռախոսի տիրոջ հետ և պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ տվալ դեպքում Հայաստանի վարչապետին»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրել է՝ այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է օրենքի տառին, թուլտվություններին համապատասխան: Դրանից առաջ ինքը խորհրդակցել է բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-ասել է Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։
Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ իր հեռախոսը, որն առգրավելեն Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Ըստ Աղազայանի՝ քննիչը վստահեցրել է, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։ Սակայն պատգամավորը նշել էր, որ իր հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ:
23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի22:50 04.12.2024
Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել00:00 05.12.2024
Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնիԵվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...
23:52 04.12.2024
Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևՖրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...
23:44 04.12.2024
ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համարՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...
23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկիՀոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...
23:28 04.12.2024
Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրիՎրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...
23:24 04.12.2024
Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսումԸնդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...