Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
--4.91 oC

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին

17:46 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հիշեցրել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նրա բարձրաձայնել է այն առաջարկները, որոնք ներկայացվել են ԱԺ խմբակցությունների, պատգամավորների եւ Կառավարության կողմից առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ փաթեթից հանվել են ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ ընտրությունների կազմակերպմանն առնչվող փոփոխությունները: Զեկուցողի տեղեկացմամբ դրանք հետագայում կքննարկվեն առանձին փաթեթի շրջանակում:

«Մենք չենք հրաժարվել կարգավորումներից, այլ հետաձգել ենք դրանց քննարկումը, որպեսզի կարողանանք ավելի լավ լուծումներ գտնել»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը:

Նշվել է, որ թեկնածուներին գրանցելու ժամանակ կուսակցության կանոնադրությունը ստուգելուն վերաբերող կարգավորումները նույնպես հանվել են նախաձեռնությունից, քանի որ, ըստ նախարարի, առկա է գործընթացը ծանրաբեռնելու ռիսկ, ինչի արդյունքում կարող էին տուժել նաեւ թեկնածուները` կանոնադրության ստուգման հետեւանքով բաց թողնելով իրենց համար սահմանված ժամկետները:

Ըստ զեկուցողի` կանանց ներգրավվածությունը խթանելու եւ որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պակաս ներկայացված սեռի թեկնածուները հրաժարվում են մանդատներից եւ ցուցակում այլեւս չկա այդ սեռի ներկայացուցիչ, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր, այլ ոչ թե համալրվում են մյուս սեռի ներկայացուցիչներով: Առաջարկվում է հստակեցնել, որ թեկնածուի` կուսակցության լիազոր ներկայացուցիչ եւ տեղամասային հանձնաժողովի անդամ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին:

«Առաջարկվում է նաեւ նախատեսել, որ կուսակցությունը նվիրատվություններն ու անդամավճարները կարող է ստանալ իր ընտրությամբ, բայց միայն մեկ բանկում բացված հաշիվներով, որի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Կուսակցությունները պետք է որոշակի պարբերականությամբ բանկից ստանան այն տեղեկությունները, որոնք վճարումներ կատարելիս ֆիզիկական անձինք տրամադրել են բանկին` ներառյալ փոխանցված գումարի չափի մասին տեղեկությունները»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը եւ հավելել, որ փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ կուսակցություններին եւ ԿԿՀ-ին` արդյունավետ վերահսկելու նվիրատվությունների վերին սահմանաչափերը գերազանցելու դեպքերը, եւ ավելի փոխանցված գումարները վերադարձնել հասցեատերերին, կուսակցություններին էլ զերծ պահել խախտումներից ու չարաշահումներից:

Նշվել է, որ իշխող խմբակցության եւ ընդդիմության կոնսեսուսային առաջարկների հիման վրա վերանայվել են կուսակցության ֆինանսավորման տարբեր եղանակների սահմանաչափերը: Օրինակ` մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում կուսակցություններին կատարվելիք նվիրատվության շեմը առաջարկվում է 2,5 մլն դրամից դարձել 10 մլն դրամ: Ընդ որում, ընդհանուր շեմի շրջանակում ֆիզիկական անձը նվիրատվություն կարող է կատարել բոլոր կուսակցություններին: Կուսակցության տարեկան մուտքերի սահմանափակումը 500 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 մլրդ դրամի չափով:

«Այս շեմը չի գործի ընտրությունների ընթացքում, քանի որ փոփոխություններով արդեն նախընտրական հիմնադրամներին մուծումներն արվելու են կուսակցության միջոցով»,- մանրամասնել է զեկուցողը:

Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման մասով առաջարկվում է ընդհանուր ֆինանսավորման շեմը 60 տոկոսից դարձնել 80 տոկոս, իսկ նպատակային ֆինանսավորման դեպքում` 10 տոկոսը սահմանել կանանց ներգրավվածության համար, իսկ մյուս 10 տոկոսը` տարածքային կառույցների համար:

Նախաձեռնությամբ նաեւ հստակեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ, վերստուգիչ ծառայության լիազորությունները:

Նախատեսվում է, որ փաթեթն ուժի մեջ կմտնի 2025 թվականի ապրիլի 1-ից: Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջեւ բաշխելուն վերաբերող կարգավորումներն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից:

Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ: Փաթեթից հանվել է երկու օրինագիծ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած այն առաջարկներին, որոնք Կառավարությունը չի ընդունել` Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք գործադիրի կողմից նպատակահարմար չեն համարվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ անցկացվել են աշխատանքային քննարկումներ եւ խորհրդարանական լսումներ, սակայն դեռեւս որոշ հարցերի վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

00:00 05.12.2024

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

23:52 04.12.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:44 04.12.2024

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

23:36 04.12.2024

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

23:28 04.12.2024

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

23:24 04.12.2024

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...

BACK_TO_TOP