Ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:08 19.09.2018

Ընտրությունների օրն Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով՝ առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար:

-Պարո՛ն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք խոսել:

-Ինչպես գիտեք, նախնական ցուցակները հրապարակվել են սեպտեմբերի 3-ին: Ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական, որպեսզի կատարվեն այցելություններ՝ պարզելու ցուցակներում առկա անճշտությունները: Այսօր կարող ենք ասել, որ այս ընթացքում հայտնաբերվել է 614 մահացած անձի վերաբերյալ տվյալ: Սրանք այն տվյալներն են, որ մահվան փաստը գրանցված չի եղել իրավասու մարմնի կողմից:

Օրինակ, անձինք մահանում են օտարերկրյա պետությունում, հուղարկավորվում են այնտեղ և համապատասխան մարմինը տեղեկացված չի լինում: Ցուցակում եղել են և՛ նոր, և՛ ավելի վաղ մահացած անձինք: Բոլոր ընտրություններից առաջ այս գործընթացը կատարվում է, և իրականացվում են շտկումներ:

Ի դեպ, այս ընթացքում ունեցել ենք առանձին թեժ գիծ, որով ստացվել է 86 զանգ: Դրանցից վեցը վերաբերվել է մահացած անձանց, եղել են տեխնիկական բնույթի, անճշտության զանգեր: Դրանից բացի, եղել են զանգեր այն մասին, որ քաղաքացին տարիներ շարունակ չի բնակվում այդ հասցեում, սակայն դեռ հաշվառման մեջ է: Ասեմ, որ անձը նոր բնակության վայր տեղափոխվելու դեպքում պարտավոր է տեղեկացնել նոր բնակության վայրի հասցեն: Եթե անձը չի կատարում իր պարտավորությունը, սեփականատերը կարող է դիմել անձնագրային ծառայություն ՝ ներկայացնելով սեփականության վկայականը, որպեսզի այդ անձը հանվի գրանցումից:

Ինչ վերաբերում է այն ընտանիքներին, որոնք երկար տարիներ արտերկրում են բնակվում, ապա ասեմ, որ եթե անձը երկար տարիներ կամ մի քանի ամիս չի գտնվում Հայաստանում, դա հիմք չէ, որ նրա տվյալները հանենք ընտրողների ռեգիստրից:

-Պարո՛ն Բիչախչյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ի՞նչ կատեգորիայի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու:

-Այո, տեղական ինքնակառավարման մարմինների ու համապետական ընտրությունները միմյանցից տարբերվում են: Եթե Ազգային ժողովի ընտրություններին կարող է մասնակցել բացառապես ՀՀ քաղաքացին, անկախ նրանից ունի հաշվառում, թե ոչ, ապա ՏԻՄ ընտրություններին կարող են մասնակցել և՛ Հայաստանի, և՛ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք. այդ անձինք պետք է բնակչության պետական ռեգիստրում ունենան հաշվառում: Հայաստանի քաղաքացիներն ընտրությունների օրվա դրությամբ առնվազն վեց ամսվա հաշվառում պետք է ունենան, իսկ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք առնվազն մեկ տարվա հաշվառում պետք է ունենան: Նշեմ, որ Հայաստանի քաղաքացիների համար երկու բացառություն կա: Եթե անձը վեց ամսից պակաս հաշվառում ունի, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ է վերահաշվառվել տվյալ համայնքում, ապա նա ընդգրկվում է ընտրողների ցուցակում: Նույնը վերաբերում է նաև ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո բնակության վայր վերադարձածներին:

-Սովորաբար ընտրություններին խոսվում է այն մասին, որ նույն քաղաքացին կարող է ընդգրկված լինել մեկից ավելի ընտրատեղամասերի ցուցակներում: Ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերը բացառելու համար:

-Ես 2012 թվականից ներգրավված եմ եղել այս պրոցեսների մեջ: Հավաստիացնում եմ ձեզ, որ դրանք ուղղակի խոսակցություններ են: Ընտրությունների ժամանակ ընտրացուցակները տեղադրվում են ԿԸՀ-ի և ՀՀ ոստիկանության կայքերում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ցանկացած քաղաքացի կարող է դրանք ներբեռնել և ուսումնասիրություններ կատարել, համեմատել:

Այո՜, կարող են լինել անձինք, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվերը համընկնում են: Այս պահին մենք ինքներս ենք 30 անձի անուն դուրս բերել, որոնց անհատական տվյալները կրկնվում են:

Այս անգամ նորություն էր այն, որ մենք հրապարակեցինք այն հասցեները, որոնցում, ասենք, մեկ հասցեում, հաշվառված է 240 անձ: Պատճառն այն է, որ այդ հատվածը մեկ հասցե է, սակայն այդ տարածքում մի քանի տներ են կառուցած, իսկ բնակիչները չունեն սեփականության առանձին վկայականներ:

-Պարո՛ն Բիչախչյան, ինչպիսի՞ անձնագրով քվեարկությանը ներկայանալու դեպքում քաղաքացին կարող է խնդիրներ ունենալ:

-Այդպիսի բան չկա, Ընտրական օրենսգրքով սահմանվել է դրույթ, ըստ որի, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը կարող է մասնակցել քվեարկությանը: Ասեմ, որ, երբ անձն ընդամենն ունի մեկ փաստաթուղթ և որն անվավեր է, ապա նա կարող է մասնակցել քվեարկությանը: Եթե ունի փաստաթուղթ, օրինակ, նույնականացման քարտ, և անձնագիր, որի վավերականության ժամկետը լրացել է, ապա այդ անձնագրով քվեարկության գնալու պարագայում, սարքավորումը զգուշացնում է, որ քաղաքացին ունի վավեր փաստաթուղթ: Այդ դեպքում պահանջվելու է վավեր փաստաթուղթը: Դրանից բացի, բնականաբար, փաստաթուղթը պետք է հնարավորություն տա անձի նույնականացումն ապահովելու համար: Եթե, ասենք, փաստաթուղթը վնասված է, օրինակ, ինչ-ինչ պատճառներով նկարը բացակայում է, ապա դա չի համարվի պատշաճ փաստաթուղթ:

-Ընտրությունների օրը ի՞նչ ռեժիմով եք աշխատելու և ե՞րբ կհրապարակվեն վերջնական ցուցակները:

-Ընտրություններին աշխատելու ենք ամբողջ ռեժիմով, առավոտյան 08:00-ից  մինչև ուշ երեկո: Լինելու են բոլոր հնարավորությունները հարցերին օպերատիվ արձագանքելու համար: Ինչ վերաբերում է ընտրողների վերջնական ցուցակին, ապա այն կհրապարակվի սեպտեմբերի 19 -ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Սեպտեմբերի 20-ին կտրամադրենք ընտրատեղամասերի նախագահներին, սեպտեմբերի 21-ին արդեն ցուցակները փակցված կլինեն ընտրատեղամասերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

10:50 07.04.2025

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

10:42 07.04.2025

Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509 հազար 514 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝ 810՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մաղթում ենք արագ և անխափան […] ...

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

10:35 07.04.2025

Ապրիլի 7-ը մեզ համար ոչ միայն տոն է, այլ նաև շնորհակալության օր՝ ձեր՝ կանանց և մայրերի նկատմամբ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Սիրելի մայրեր, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման ու Մայրության և Գեղեցկության տոնի կապակցությամբ։ Այս օրը խորը խորհուրդ ունի՝ այն հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը։ Սուրբ Մարիամի […] ...

BACK_TO_TOP