Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ելք է ստեղծված ճգնաժամից. ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
--4.91 oC

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը ելք է ստեղծված ճգնաժամից. ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար

15:45 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցը Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդիական և շատ կարևոր է համարում:

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ կան գործառույթներ, որոնք անհնար է իրականացնել առանց քաղաքապետի: «Ընտրական պրոցեսները պետք է կազմակերպի համայնքի ղեկավարը կամ այն անձը, ով իրականացնելու է այդ պարտականությունները։ Բացի այդ, քաղաքը փաստացի մնացել է առանց կառավարման: Նույն այն հարցերի հետ կապված, որոնք բարձրաձայնում են մեր ընդդիմադիր գործընկերները… իսկ ո՞վ պետք է լուծեր քաղաքի առաջ ծառացած այդ հարցերը, եթե փաստացի չկա մարդ, ով պետք է այդ հարցերով զբաղվի: Հրատապ խնդիրներ կան, որոնք ժամ առաջ պետք է լուծում ստանան»,- նշեց Քնարիկ Հարությունյանը՝ անհիմն համարելով պնդումները, թե քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշում ՔՊ-ն կայացրել է՝ առաջիկա արտահերթ ընտրություններում լծակներ ունենալու համար։

Անդրադառնալով խոսակցություններին, թե Գյումրիի գործող ավագանին արդեն իրեն սպառել էր՝ Քնարիկ Հարությունյանը չհամաձայնեց դրանց հետ՝ նշելով, որ Գյումրիի ավագանին ամենաակտիվն էր և միշտ էլ շատ թեժ քննարկումներով ու բանավեճերով է անցել: «Եթե «Բալասանյան դաշինք»-ն անպատասխանատու կերպով չվարվեր, այս ավագանին դեռ շատ անելիքներ ուներ քաղաքի հետ կապված, ու չեմ կարծում, որ ավագանին իրեն սպառել էր:

Անշուշտ, կլինեն նոր ընտրություններ, ու տարբեր խմբակցություններ իրենց նախընտրական ցուցակը կներկայացնեն, որոնցում, հնարավոր է, լինեն փոփոխություններ»,- նշեց Քնարիկ Հարությունյանը:Դեկտեմբերի 4-ին մեկնարկել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների քարոզչությունը: Նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին վարչապետը կնշանակի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Քարոզչությանը մասնակցում են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

00:00 05.12.2024

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

23:52 04.12.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:44 04.12.2024

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

23:36 04.12.2024

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

23:28 04.12.2024

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

23:24 04.12.2024

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...

BACK_TO_TOP