13:45 04.12.2024
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Զեկուցողի խոսքով նախագծերի ընդունման արդյունքում լուծում կտրվի քաղաքացիական եւ վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների` մի կողմից նվազեցնելով դատավարական գործընթացներում իրավունքների չարաշահման դեպքերը, մյուս կողմից` ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը:
Բարձրաձայնելով առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարված փոփոխությունները` փոխնախարարը նշել է. «Մասնավորապես, որպես իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման երաշխիք` առաջարկվում է սահմանել, որ փաստաբանի նկատմամբ մեկ դատական գործի շրջանակում դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե նրա նկատմամբ երկու այլ սանկցիա նախկինում կիրառվել է: Ընդ որում, մեկ գործի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը կարող է կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ»:
Առաջարկվել է նաեւ փաթեթը լրացնել նոր նախագծով, որով լուծում կտրվի նաեւ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը ներկայացված հանրային կամ այլընտրանքային ծառայության եւ նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու հետ կապված վեճերով իրավասու դատարանին առնչվող հարցերին:
Հանրային խորհրդի կազմում փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով ձեւավորելու նպատակով Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություն է կատարում «Հանրային խորհրդի մասին» օրենքում:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի` առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը լրամշակվել է: Մասնավորապես, հստակեցվել է փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում նոր անդամի ընտրության գործընթացը կազմակերպելու ժամկետը: Առաջարկվել է սահմանել, որ նման իրավիճակում փաստահավաք հանձնաժողովի նախագահը հնգօրյա ժամկետում պետք է դիմի Հանրային խորհրդի նախագահին` օրենքով սահմանած կարգով հանձնաժողովի նոր անդամի ընտրությունը կազմակերպելու համար:
Նշվել է, որ իրականացվել են նաեւ խմբագրական փոփոխություններ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք մարմինների համար եւս ամրագրել տարեկան մեկ անգամ Ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու պահանջ:
Նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթում փոփոխություններ չեն իրականացվել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություններ:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Խորհրդարանը նաեւ հաստատել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը:
23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի22:50 04.12.2024
Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել00:00 05.12.2024
Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնիԵվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...
23:52 04.12.2024
Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևՖրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...
23:44 04.12.2024
ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համարՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...
23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկիՀոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...
23:28 04.12.2024
Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրիՎրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...
23:24 04.12.2024
Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսումԸնդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...