13:05 04.12.2024
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոնջորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին նախապես հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։«Առավոտյան նրան ծանուցել եմ նիստի մասին, ինքը տեղյակ էր և նիստերի դահլիճում հայտարարեց իր հեռանալու մասին»,- ասաց Կոնջորյանը։
Խոսելով Աղազարյանի հեռացման պատճառների մասին՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։«Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ Ես հիմա օրինակներ չեմ բերի, բայց դրանց առնվազն մի մասը մամուլում կա»,- ընդգծեց Կոնջորյանը։Նրա խոսքով՝ պատգամավորները ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն, որպեսզի լսեն և տիրապետեն այդ տեղեկատվությանը, բայց այդ տեղեկությունը հրապարակել չի կարելի։
«Խոսքը հարցազրույցի մասին չի, այլ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվության, որն այդ թվում վերաբերվում է պետական, ազգային անվտանգության հարցերի։ Այդպիսի տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել։ Վարչության նիստի ժամանակ Աղազարյանը չի հերքել դա»,- ասաց Կոնջորյանը։
Կոնջորյանը նշեց, որ Աղազարյանի գործողությունները կարող են վերլուծվել իրավապահների կողմից։«Ես տեսնում եմ, որ այս ամենը կարող է ուսումնասիրության առարկա դառնալ, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Կան գործեր, որոնց շրջանակներում նրա անունը շոշափվել է, և դրանց ուսումնասիրության ընթացքում նոր տեղեկություններ են ի հայտ եկել»,- հավելեց Կոնջորյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հովիկ Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու պատճառներից մեկն էլ նրա կողմից հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներն են։ Հայկ Կոնջորյանը նշեց, որ այդ հարցն էլ ուսումնասիրման ենթակա է, սակայն դրա մասին չի կարող խոսել գաղտնիության նկատառումներով։
23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի22:50 04.12.2024
Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել23:36 04.12.2024
Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկիՀոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...
23:28 04.12.2024
Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրիՎրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...
23:24 04.12.2024
Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսումԸնդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...
23:16 04.12.2024
Լատվիան, հետևելով Լիտվային, հարկ է սահմանել բանկերի ավելցուկային շահույթի վրաՉորեքշաբթի Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է բանկերի ավելցուկային շահույթի հարկի մասին օրենքը (այսպես կոչված՝ համերաշխության վճարներ), որն ուժի մեջ կմտնի 2025-2027 թվականներին։ Ակնկալվում է, որ «համերաշխության վճարները» 2025 թվականի բյուջե կբերեն 96 միլիոն եվրո, 60,8 միլիոն եվրո՝ 2026 թվականին և 66 միլիոն եվրո՝ 2027 թվականին: Ակնկալվում է, որ վարկատու կազմակերպությունները կկատարեն այս հարկի եռամսյակային […] ...
23:08 04.12.2024
ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ ԲլինքենՄիացյալ Նահանգները և նրա գործընկերները աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» հզորության վերականգնումը կանխելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Սիրիայում անվտանգության հարցում, մասնավորապես՝ ապահովելու, որ ԻՊ-ն ուժ չվերականգնի և չվերադառնա»,-ասել է նա մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Իր հերթին […] ...
23:00 04.12.2024
Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցիՎրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […] ...