12:48 04.12.2024
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5:
Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը նշել է, որ առաջին ընթերցման ընթացքում ԲՏԱ նախարարությունը մի շարք առաջարկություններ է ստացել պատգամավորների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի գործընկերների կողմից՝ նախագծերի փաթեթում բովանդակային մի շարք փոփոխություններ կատարելու համար, որոնց զգալի մասն ընդունվել և ներառվել է օրինագծերի փաթեթում։ Նախարարն ընդգծել է, որ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծից հանվել է տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը մինչև 30- 31 և ավելի, տարբերակելու ու կարգավորելու քանակները.
«Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո՝ օրենքում փոքր և մեծ ընկերություններ սահմանումներ չեն լինելու։ Սա նշանակում է, որ այն մոտեցումները, որոնք նախապես՝ առաջին ընթերցման ժամանակ, սահմանված էին առանձին ռեժիմներով փոքր և մեծ ընկերությունների համար, չեն գործի, այլ կլինի համահարթ մոտեցում։ Հետևաբար, բոլոր կարգավորումներն ու գործիքները, որոնք առաջարկում ենք, հարկավոր է դիտարկել համահարթ մոտեցման տրամաբանության մեջ»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։
Մանրամասնելով ներկայացված փոփոխությունների փաթեթը՝ նախարարը նշել է.
«Կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին առաջարկվում է աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար՝ եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն: Ընդ որում աշխատանքային միգրանտների մասով աջակցությունը նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտին՝ տեխնոլոգիական ընկերություններին, տրամադրել 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Այնուհետև, 2026 թվականի հունվարի 1-ից այս աջակցությունը նախատեսվում է տրամադրել աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողին:
Մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում, առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին եռամսյակային կտրվածքով, տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն:
Նախագծում խմբագրվել է նոր աշխատողի հասկացությունը, որի արդյունքում հանվել է տարիքային շեմը:
Փոփոխություններ են իրականացվել նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։
Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված՝ շահութահարկով հարկման նպատակով ծախսեր կատարելու սահմանափակումը նախատեսվել է կիրառել ոչ թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության հարկ վճարողներից կատարվող ձեռքբերումների մասով, այլ՝ նույն սուբյեկտներից, միայն բարձր տեխնոլոգիաների գործունեության տեսակների ձեռքբերումների մասով։
Փոփոխություն է կատարվել նախագծի 6-րդ հոդվածում և սահմանվել, որ միաժամանակ ԲՏԱ և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու դեպքում՝ մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով նվազեցումը չի կարող գերազանցել հաշվարկված շահութահարկով հարկման բազայի 50 տոկոսը։
Միևնույն ժամանակ՝ հարկման բազայի 50 տոկոսը չգերազանցելու սահմանափակումը չի տարածվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող այն շահութահարկ վճարողների վրա, որոնք եկամուտները ստացել են բացառապես այդ աշխատանքներից կամ միաժամանակ ստացել են այլ եկամուտներ՝ պայմանով, որ այդ եկամուտների տեսակարար կշիռը հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը։
Առաջարկվում է նաև շրջանառության հարկի դրույքաչափը՝ 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս։
Օրինագծերի շուրջ հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։ Նա նշել է, որ օրինագծերի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ, խորհրդարանական լսումներ ոլորտի ընկերությունների, փորձագետների մասնակցությամբ, ինչի արդյունքում՝ ներկայացված փաթեթը երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելիություն է ապահովում բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար և Հայաստանը դիրքավորում է որպես մրցակցային և գրավիչ ուղղություն։
Ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանն ու նախարարին, Ֆինանսների նախարարին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին այս կարևոր օրինագծի ընդունման ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Հակոբ Արշակյանը շեշտադրել է առաջարկված այն փոփոխության տրամաբանությունը, որը վերաբերում է աշխատանքային միգրանտներին տրամադրվող աջակցությանը։
«Այսպիսով հաստատում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած նրանք իրենց վճարած եկամտահարկերի 60 տոկոսի չափով կստանան աջակցություն»,- ասել է Արշակյանը, նաև մանրամասներ ներկայացրել գիտահետազոտական աշխատանքներում ներգրվված աշխատակիցներին և նոր աշխատողների ներգրվման դեպքում ընկերություններին տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Հանդես գալով եզրափակիչ ելույթով՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ առաջարկվող նոր օրենքով, որի արժեքն ավելին է քան 29 մլրդ ՀՀ դրամը, շրջադարձային փոփոխություններ կբերվեն տեխնոլոգիական ոլորտում:
Օրինագծերի շուրջ գրավոր առաջարկություններ են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ու պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում16:31 02.04.2025
44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էրՀամայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...
16:22 02.04.2025
Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել ԹեհրանինԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...
16:10 02.04.2025
Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավելՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...
15:59 02.04.2025
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունըՌուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...
15:40 02.04.2025
Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերելՄարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...
15:28 02.04.2025
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել ԳրիգորյանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...