Լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում դադարեցվել է հրավառության պարագաների վաճառքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Լրատվամիջոցները հայտնում են, որ Վրաստանում դադարեցվել է հրավառության պարագաների վաճառքը

23:40 03.12.2024

Վրաստանում զանգվածաբար փակվում են հրավառության պարագաներ վաճառող խանութներ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Մտավարի Արխի» հեռուստաալիքը հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները սկսել են գալ հրավառության պարագաների առուվաճառքի տարածք և գույքագրել ապրանքը։ Խանութների մենեջերների և վաճառողների խոսքով, Եկամուտների ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ սահմանափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, իսկ դրանից հետո այդ ապրանքների վաճառքը կրկին կթույլատրվի։

Ըստ «Մտավարի Արխիի», Ներքին գործերի նախարարությունը սկսել է ցուցակագրել այն անձանց, ովքեր զբաղվում են այնպիսի ապրանքների ներկրմամբ և վաճառքով, ինչպիսիք են՝ շնչառական սարքերը, սաղավարտները և այլն:

«TV Pirveli» հեռուստաալիքը հայտնել է, որ Թբիլիսիի ամենամեծ շուկաներից մեկում՝ Լիլոյի շուկայում, փակվել են հրավառության պարագաների վաճառքով զբաղվող խանութներն ու պահեստները։

Թբիլիսիում շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը։ Հաղորդվում է, որ ցուցարարները ոստիկանության դեմ ճայթրուկներ և հրավառության պարագաների են օգտագործել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

22:08 04.12.2024

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...

SHANTNEWS

22:00 04.12.2024

SHANTNEWS

Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը

21:53 04.12.2024

Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) բժշկական իշխանությունները երկրի լավագույն մասնագետներին ուղարկել են Կվանգո նահանգ՝ տարածաշրջանում արագորեն տարածվող դեռևս անհայտ հիվանդության հարուցիչը արագ բացահայտելու համար։ Այս մասին հայտնում է ԿԴՀ առողջապահության նախարարությունը։ «Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Արտակարգ իրավիճակների առողջապահական գործառնությունների կենտրոնի մասնագետների խումբը ուղարկվել է Կվանգո՝ հիվանդներից թեստեր վերցնելու համար՝ խորը ուսումնասիրություններ անցկացնելու և հիվանդության բնույթը […] ...

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերի

21:46 04.12.2024

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերի

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ...

Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

21:40 04.12.2024

Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

Հարավային Կորեայի ընդդիմությունը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գլխավորությամբ, երկրի խորհրդարան է ներկայացրել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ այն պատճառով, որ նա խախտել է սահմանադրության նորմերը՝ մտցնելով ռազմական դրություն։ «Վեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հինգշաբթի օրը Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել համապատասխան միջնորդություն՝ ստորագրված 191 պատգամավորների կողմից»,- հայտնում է հարավկորեական Chosun Ilbo հրատարակությունը։ Պատգամավորները Յուն Սեոկ […] ...

BACK_TO_TOP