Կողմերը քննարկել են բնապահպանական երկու խոշոր միջոցառումների հյուրընկալմանն առնչվող հարցերի լայն շրջանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
--1.91 oC

Կողմերը քննարկել են բնապահպանական երկու խոշոր միջոցառումների հյուրընկալմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

23:30 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը` COP17-ը և «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի կողմերի համաժողովը` COP15-ն հյուրընկալող երկրներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Զիմբաբվեի պատվիրակության հետ։

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար տիկին Նյոնի հետ:

Կողմերը փոխանակվել են փոխադարձ հրավերներով , ապա քննարկել բնապահպանական երկու խոշոր միջոցառումների հյուրընկալմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել կատարվել Հայաստանում գտնվող Ռամսարի տարածք համարվող միջազգային ճանաչում ունեցող խոնավ ջրաճահճային տարածքներին:

Տիկին Նյոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ջրաճահճային տարածքների պահպանման և ավելացման ուղղությամբ:

Նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը և դրան հաջորդող համագործակցությունը կնպաստի բնապահպանական կոնվենցիաների միջև սիներգիզմի ապահովմանը և հետագայում փորձի ու նորարարական գաղափարների փոխանակմանը:

«Մենք, որպես զարգացող երկրներ պետք է փոխադարձաբար օգտակար լինենք միմյանց՝ անտառների հիմնման, ջրաճահճային տարածքների մեծացման և ածխաթթու գազի կլանմանն ուղղված բնապահպանական ծրագրերի իրականացման հնարավորություններով»,-նշել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

22:08 04.12.2024

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...

SHANTNEWS

22:00 04.12.2024

SHANTNEWS

Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը

21:53 04.12.2024

Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) բժշկական իշխանությունները երկրի լավագույն մասնագետներին ուղարկել են Կվանգո նահանգ՝ տարածաշրջանում արագորեն տարածվող դեռևս անհայտ հիվանդության հարուցիչը արագ բացահայտելու համար։ Այս մասին հայտնում է ԿԴՀ առողջապահության նախարարությունը։ «Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Արտակարգ իրավիճակների առողջապահական գործառնությունների կենտրոնի մասնագետների խումբը ուղարկվել է Կվանգո՝ հիվանդներից թեստեր վերցնելու համար՝ խորը ուսումնասիրություններ անցկացնելու և հիվանդության բնույթը […] ...

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերի

21:46 04.12.2024

Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերի

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ...

Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

21:40 04.12.2024

Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ

Հարավային Կորեայի ընդդիմությունը՝ Դեմոկրատական ​​կուսակցության գլխավորությամբ, երկրի խորհրդարան է ներկայացրել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ այն պատճառով, որ նա խախտել է սահմանադրության նորմերը՝ մտցնելով ռազմական դրություն։ «Վեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հինգշաբթի օրը Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել համապատասխան միջնորդություն՝ ստորագրված 191 պատգամավորների կողմից»,- հայտնում է հարավկորեական Chosun Ilbo հրատարակությունը։ Պատգամավորները Յուն Սեոկ […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

21:32 04.12.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, […] ...

BACK_TO_TOP