20:05 03.12.2024
Այսօր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի կապակցությամբ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված «Ճախրուկ» մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշել է․ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հնարավորություն ունենք լիարժեք վայելելու ձեր արվեստը։ Մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք, որովհետև, այո, ձեզնից սովորում ենք ոչ միայն ստեղծագործելու արվեստը, այլ նաև այն բարությունը, դրական էներգիան ու ջերմությունը, որ դուք տալիս եք։ Ասածս չափազանցություն չէ․ ով առիթ է ունեցել ներկա լինելու ճախրուկների որևէ համերգին կամ կատարմանը, խոսելու նրանց հետ, զգացել է, թե ինչ անասելի մեծ էներգիա ու ջերմություն են նրանք փոխանցում յուրաքանչյուր մարդու, ում տեսնում են առաջին անգամ։
Եվ հենց այսօր, երբ խոսում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման և հասարակության զարգացման մասին, պիտի հասկանանք, թե ինչ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի կարողանանք սա դարձնել ոչ միայն առանձին օրերի իրողություն, այլ մեր առօրյայի բաժանելի մաս, որպեսզի ներառումը լինի ոչ միայն առանձին միջոցառումների ու իրադարձությունների միջավայր, այլ այն ձևը, որով ապրում ենք։ Այս առումով բոլոր ոլորտներում շատ գործ ոնենք անելու, այդ թվում՝ կրթության համակարգում։ Ուրախ եմ, որ ճախրուկները լինելու են դպրոցներում, և դա հրաշալի է։ Կարծում եմ, որ մեր երեխաները պետք է շատ շփվեն ճախրուկների հետ, իսկ վերջիններս հնարավորինս մեծ բեմերից ելույթ ունենան և ինչու չէ՝ նաև միջազգային»:
Համերգային ծրագրում ներառված էր ազգային, աշուղական, հոգևոր երգ-երաժշտություն։ Այս մենահամերգով կտրվի ճախրուկների համերգային շրջագայությունների մեկնարկը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող, առողջ և ներառական հասարակություն։
Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով երաժիշտներ Աննա և Անահիտ Մխիթարյաններն աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաների հետ: Մանկատանը նրանք հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում են ազգային և հոգևոր երաժշտության ուսուցանում, ինչպես նաև հոգեվերականգնողական աշխատանքներ։
Աննա և Անահիտ Մխիթարյանները երկձայն երգչախմբի և «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի հիմնադիրներն են, որի կազմում ընդգրկված են Խարբերդի մանկատան ավելի քան 50 սաներ։ Նրանք հանդիսանում են նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնի հիմնադիրները, որը ՀՀ-ում անցկացվում է 2021 թվականից»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ11:49 04.12.2024
Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասըՀիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...
11:44 04.12.2024
Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […] ...
11:40 04.12.2024
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծըԱզգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...
11:35 04.12.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևըԸմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...
11:30 04.12.2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...
11:26 04.12.2024
Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելըԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...