74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
-0.91 oC

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար

19:02 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր ու եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի թիվս այլ ծրագրերի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագիրը Մատենադարանի հետ համատեղ իրականացնելու համար։

«Դժվար է պատկերացնել մասնագիտական պատասխանատվության ու զգացական ազդեցության հատման առավել վառ օրինակ, քան գրավոր ժառանգության վերականգնման ոլորտն է: Մատենադարանի վերականգնման բաժինն ունի ավելի քան վեց տասնամյակի մասնագիտական փորձառություն. այն մշտապես համադրում է սեփական և միջազգային փորձը, ապահովում է վերականգնողների բնականոն սերնդափոխությունը՝ զուգահեռելով ավանդականն ու նորարարականը: Այն հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի տեխնիկապես լավագույնս հագեցած օղակը, որը, գրավոր ժառանգության պահպանությանը զուգահեռ, կատարում է նաև Հայաստանի և սփյուռքի ձեռագրային հավաքածուների, ինչպես նաև գրադարանների և թանգարանների տարբեր նյութերի ամրակայման, վերականգնման աշխատանքները»,- ասել է նախարարը։

Նա առանձնակի կարևորել է պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի ստեղծումը և ժամանակակից սարքավորումներով համալրումը՝ գիտական հենքի վրա, որը նոր հնարավորություններ է ստեղծում։

«Լեռնային Ղարաբաղի ձեռագրական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի հայկական մշակութային ժառանգության մեջ: Իր ինքնատիպ ձեռագիրն ունեցող և հարուստ ավանդույթներով այս ժառանգությունը դեռևս, ինչպես հարկն է, չի հանրահռչակվել և ներկայացել աշխարհին: Թեև անվանի հայ և որոշ օտարերկրյա հեղինակներ անդրադարձել են այդ դպրոցի գրչությանն ու մանրանկարչությանը, սակայն, այդ աշխատությունները լույս են տեսել հայերենով, և միայն որոշ առանձին ձեռագրերի ուսումնասիրություններն են հազվադեպ հրատարակվել այլ լեզուներով: Հետևաբար, այս ծրագիրը կարևոր է նաև հանրահռչակման տեսանկյունից։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակում մշտապես ցուցաբերվող աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր սերտ և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ համատեղ ձեռքբերված արդյունքները՝ առավել հասանելի հանրության համար»,- խոսքը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Ներկաներին ողջունել է նաև դեսպան Քրիստինա Քվինը՝ նշելով. «Երեք տարվա այս ծրագրի շրջանակում 74․000 ԱՄՆ դոլար է հատկացվում իր հարուստ պատմամշակութային արժեքներով հայտնի Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում գրչագրված 13-րդ դարի ձեռագիր մատյանների պահպանության նպատակով։ Սա ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 15-րդ ծրագիրն է, որով մենք աջակցում ենք Հայաստանի անզուգական մշակութային ժառանգության պահպանությանը։ Սպասում ենք նոր ծրագրերի իրականացմանն առաջիկայում»:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

11:49 04.12.2024

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

11:44 04.12.2024

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […] ...

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

11:40 04.12.2024

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

11:35 04.12.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

11:30 04.12.2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...

Բերբոքը չի բացառել  Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

11:26 04.12.2024

Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...

BACK_TO_TOP