16:55 03.12.2024
Առաջարկվում է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով սահմանափակել էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական հիմքեր:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիրե խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում կատարել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում ու մի շարք այլ օրենքներում:
Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:
Պատգամավորն ընդգծել է, որ ըստ հետազոտությունների` 2022 թվականին դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ:
Հիմնական զեկուցողի խոսքով էներգետիկ ըմպելիքների սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչեւ 18 տարեկան անձանց եւ սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը: Պատգամավորի խոսքով կան գազավորված հայտնի ըմպելիքներ, որոնք ավելի մեծ տարածում ունեն դեռահասների շրջանում ու պակաս վնաս չեն հասցնում նրանց առողջությանը: Ուստի, հարակից զեկուցողն առաջարկել է մեկ այլ կարգավորմամբ լուծել նաեւ այդ հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախարարի խոսքով Կառավարության համար առողջապահության շահը գերադասելի է տնտեսական շահից, այդ իսկ պատճառով կողմ են արտահայտվել օրենքի նախագծին:
Պատգամավորներն իրենց ելույթներում եւս կարեւորել են օրենքի նախագծի ընդունումը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:
10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ11:40 04.12.2024
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծըԱզգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...
11:35 04.12.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևըԸմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...
11:30 04.12.2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...
11:26 04.12.2024
Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելըԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...
11:05 04.12.2024
Աննա Վարդապետյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ներկա է եղել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին, այնուհետև՝ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգից հետո, հանդիպել է երաժշտախմբի մասնակիցներին: Նշենք, որ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից անցկացված 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է՝ «Ներառական […] ...
10:57 04.12.2024
Հովիկ Աղազարյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունիցԱզգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում […] ...