Եթե Աղազարյանը իրեն թիմից դուրս է դնում, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
-0.91 oC

Եթե Աղազարյանը իրեն թիմից դուրս է դնում, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու․ Ալեն Սիմոնյան

15:20 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։«Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Խոսելով Աղազարյանի հետ հանդիպման մասին, որից հետո լուրեր էին շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանը պատգամավորի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ առանց ճնշումների։

«Անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը սպառնում է, դու գիտես, թե դրան ոնց ես պատասխանում, բայց եթե դու անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում խոսակցությունը մասնակիցների միջև շատ ավելի բարդ է և էմոցիոնալ։ Եվ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես նրա հետ քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը, կարծում եմ, պետք է բավարարվի»,- ընդգծեց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին, թե Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը քննարկվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու»։Ըստ Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը կկիսվի իր դիրքորոշմամբ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հետ կապված։«Ես չգիտեմ կուսակցության վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի։ Եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրումն է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ  անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։

Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը:Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ Աղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին: Ավելի ուշ, Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

11:40 04.12.2024

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

11:35 04.12.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

11:30 04.12.2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...

Բերբոքը չի բացառել  Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

11:26 04.12.2024

Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...

Աննա Վարդապետյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին

11:05 04.12.2024

Աննա Վարդապետյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ներկա է եղել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին, այնուհետև՝ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգից հետո, հանդիպել է երաժշտախմբի մասնակիցներին: Նշենք, որ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից անցկացված 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է՝ «Ներառական […] ...

Հովիկ Աղազարյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

10:57 04.12.2024

Հովիկ Աղազարյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում […] ...

BACK_TO_TOP