Աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», պետք է հաղթահարել այդ ընկալումը․ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    399.59
  • RUBLE
    3.75
  • 420.17
WEATHER
-0.91 oC

Աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ», պետք է հաղթահարել այդ ընկալումը․ վարչապետ

12:48 03.12.2024

Հայաստանի Հանրապետությունը պետք է հաղթահարի «ազգ-նահատակ» ընկալումը, որը ձևավորվել է միջազգային հանրության շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հատկապես մեր առաջադրած ազգային ռազմավարական խնդրի համատեքստում, որն է Հայաստանի Հանրապետության պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց այն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ։ Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, եկա մի անխուսափելի եզրակացության․ մեր միջին վիճակագրական իմիջը աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝  աշխարհը մեզ ընկալում է որպես «ազգ-նահատակ»։

Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք «ազգ-նահատակ» լինելու կարգավիճակը հաղթահարենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ այս ընկալման հաղթահարման առաջարկվող տարբերակը եղել է «ազգ-բանակ» բանաձևի ընդունումը։«Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակվել է և շարունակվում է մնալ հետևյալը, որ «ազգ-նահատակ» բանաձևը հաղթահարելու լավագույն ձևը «ազգ-բանակ» բանաձևն է, սակայն ես համոզված չեմ, որ սա ճիշտ է։ Իմ մտորումները բերում են նրան՝ ազգ-բանակն ազգ-նահատակ տրամաբանության շարունակության մեջ է:

Եթե դու քեզ դիրքավորում ես որպես ազգ-բանակ, քո դեմ գեներացնում ես այլ բանակների: Ճիշտ օրակարգ է, որ պետք է ունենալ ուժեղ բանակ, սակայն պետք է հարցնել, թե ինչքա՞ն ու ումի՞ց ուժեղ բանակ ենք ցանկանում ունենալ: Քանի՞ երկրի բանակներից ուժեղ բանակ պետք է ունենալ, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների, այլեւ՝ բարեկամների՞ հետ է»,- ասաց Փաշինյանը։

Որպես լուծում՝ վարչապետն  առաջարկեց ազգ-նահատակ-ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար որդեգրել պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն իր ճանաչված տարածքի, շահերի համար:«Հայաստանը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման համար: Պետք է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ, և դրանից առաջ անվտանգային բուֆերներ կան», – ընդգծեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

11:49 04.12.2024

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը

Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն […] ...

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

11:44 04.12.2024

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա […] ...

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

11:40 04.12.2024

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

11:35 04.12.2024

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

11:30 04.12.2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...

Բերբոքը չի բացառել  Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

11:26 04.12.2024

Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...

BACK_TO_TOP