12:25 03.12.2024
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:
ԱԺ կազմը համալրած Ալեքսանդր Ավետիսյանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ԱԺ նիստում երդվել է:
Խորհրդարանը հաստատել է ԱԺ հերթական նիստերի օրակարգը, որից հետո պատգամավորները սկսել են օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:
Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով` դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի` առաջարկությունների հիման վրա փոփոխված նախագիծը:
Նախարարի տեղեկացմամբ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ՀՆԱ-ի վերագնահատման, ի հայտ եկած նոր իրողությունները նախագծում արտացոլելու, ինչպես նաեւ բյուջեի մշակման հիմքում դրված` նոյեմբերի 1-ի փոխարժեքով վերահաշվարկելու արդյունքում վերանայվել են բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը եւ պակասուրդը: 2025 թվականի պետական բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրիլիոն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը` 5,1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ` համապատասխանաբար 158 մլրդ դրամով եւ 0,5 տոկոսային կետով: Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը` 2 տրիլիոն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 734 մլրդ դրամ: Պետական բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով, ընդ որում` ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով` 48,3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5 տոկոսի մակարդակում:
Նախարարը հաջորդիվ մանրամասնել է կատարված փոփոխություններն ըստ ոլորտների, անդրադարձել անելիքներին:
Պատգամավորները ներկայացրել էին 19 առաջարկ եւ հարցում: Դրանցից 5-ն ընդունվել են ամբողջությամբ կամ մասնակի, 4 հարցումի կապակցությամբ տրվել են պարզաբանումներ: 10 առաջարկ չի ընդունվել: 19 առաջարկից 14-ը վերաբերել են ծախսերի ավելացմանը: Ծախսերի կրճատման կամ պակասուրդը պակասեցնելու վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ԱԺ «Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ ներկայացված նախագիծը ենթակա չէ կողմ քվեարկելու, քանի որ որեւէ խնդիր չի լուծելու:
Խմբակցության այս մոտեցումը պայմանավորված է Կառավարության գործունեությամբ: «Ներկայացված պետական բյուջեի նախագիծը համարժեք չէ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Վարվող տնտեսական քաղաքականությունը չի ապահովում Հայաստանի երկարատեւ եւ կայուն զարգացումը»,- մասնավորապես ասել է ընդդիմադիր պատգամավորը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` փաստարկված հակադարձելով Արթուր Խաչատրյանի ներկայացրած տվյալներին եւ պնդումներին: «Բյուջեն մեր նախորդ քննարկումից հետո որոշակի ճշգրտման է ենթարկվել, հաշվի են առնվել այն իրողությունները, որոնք այս պահին հասանելի են եւ կարող են օգտագործվել վերլուծություններում: Չենք ասում, որ տպավորիչ տնտեսական աճի ցուցանիշներ են մեջը դրված, քանի որ ամեն տարի նախորդ տարիների բազան բավականին բարձր է եղել: Բայց կայուն, հավասարակշռված, մեր Կառավարության ծրագրին համահունչ, մեր նպատակները սպասարկող բյուջե է»,- նշել է Բաբկեն Թունյանը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել պետական բյուջեի նախագծին:
10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ17:38 03.12.2024
ՆԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ11:40 04.12.2024
Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծըԱզգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով: Խորհրդարանին ներկայացված նախնական տարբերակից հետո բյուջեի մասին օրենքի նախագիծը վերանայվել էր, կատարվել էին եկամուտների, ծախսերի որոշ փոփոխություններ:2025 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 5.1 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են […] ...
11:35 04.12.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևըԸմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրներ, ժամկետային զինծառայողներ Սուրեն Աղաջանյանի և Գասպար Տերտերյանի հաջողության բանաձևը․ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել։ ...
11:30 04.12.2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – […] ...
11:26 04.12.2024
Բերբոքը չի բացառել Ուկրաինա գերմանական խաղաղապահ ուժեր ուղարկելըԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չի բացառել, որ զինադադարի դեպքում գերմանական խաղաղապահ ուժեր կուղարկվեն Ուկրաինա։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը ՝ հղում անելով նախարարի հայտարարությունները Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բերբոքի՝ գերմանացի զինվորները կարող են օգտակար լինել խաղաղության ապահովման համար։ Նախարարը նաև կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության տեսքով անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ […] ...
11:05 04.12.2024
Աննա Վարդապետյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ներկա է եղել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին, այնուհետև՝ «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգից հետո, հանդիպել է երաժշտախմբի մասնակիցներին: Նշենք, որ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից անցկացված 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կարգախոսն է՝ «Ներառական […] ...
10:57 04.12.2024
Հովիկ Աղազարյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունիցԱզգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և վայր դնում Հաշվիչ հանձնախմբի անդամի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ դեկտեմբերի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում էր կայացրել հեռացնել Հովիկ Աղազարյանին կուսակցության շարքերից։ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։ Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Նախ ուզում […] ...