Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
--4.91 oC

Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ

16:52 02.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:

Համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին:

Քննարկվել են արդյունաբերական անվտանգության ռիսկերը, որոնք կապված են օգտակար հանածոների, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և այլ ասպեկտների հետ:

Տեխնածին աղետների փորձագիտական խումբը դիտարկել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած տեխնածին աղետների աճող ռիսկերը՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման ոլորտում համատեղ ջանքերի կարևորությունը։

Կազմակերպչական և ֆինանսական ընդհանուր հարցերից բացի, համաժողովում ամփոփվել են 2023-2024 թթ. իրականացված աշխատանքները, հաստատվել են 2025-2026 թթ. իրականացվելիք առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել բնատեխնածին աղետների կառավարման նոր ռազմավարության մշակման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։

Համաժողովում 2025-2026 թթ. երկամյա ժամանակահատվածի համար ընտրվել է Կոնվենցիայի Բյուրոյի 10 անդամ։ Բյուրոյի անդամ է վերընտրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

00:00 05.12.2024

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը հասել է պատմական նվազագույնի

Եվրամիությունում 2023 թվականին նորածինների թիվը կազմել է 3 միլիոն 665 հազար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից, ասվում է ЕС Eurostat վիճակագրական ծառայության թարմացված տվյալների բազայում։ Անցյալ տարվա ցուցանիշը ամենացածրն է 1961 թվականից ի վեր։ Այժմ ԵՄ-ի մաս կազմող երկրներում նորածինների թվի ամենամեծ թիվը գրանցվել է 1960-ականների կեսերին և կազմել է մոտ 7 […] ...

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

23:52 04.12.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) կողմ է քվեարկել Միշել Բարնիեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևին։ Հանդիպումը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու քվեարկությանը աջակցել է 331 պատգամավոր։ «Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն՝ Միշել Բարնիեն պետք է հրաժարական ներկայացնի հանրապետության նախագահին», – ասել է Ազգային ժողովի նախագահը։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ էր 577 պատգամավորներից առնվազն […] ...

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

23:44 04.12.2024

ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել ծովային անօդաչուների նավատորմ՝ ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար

ՆԱՏՕ-ն ակնկալում է ստեղծել ծովային անօդաչու սարքերի ուժեր՝ ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունն ապահովելու համար, Defence News-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի ուժերի փոխակերպման գերագույն հրամանատար Պիեռ Վանդիեն։ Վանդիեի խոսքով՝ իր թիմը ներկայումս գտնվում է նախագծի վաղ փուլում։ Պորտալը նշում է, որ այս նախաձեռնության նպատակն է «օգնել պաշտպանել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքները Բալթիկ և Միջերկրական ծովերում»։ Նոյեմբերի կեսերին […] ...

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

23:36 04.12.2024

Համաշխարհային կենտրոնական բանկերը հոկտեմբերին գնել են 60 տոննա ոսկի

Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։ Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։ «Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների […] ...

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

23:28 04.12.2024

Վրաստանի ոստիկանությունը ծեծկռտուքի համար ձերբակալել է երկու ընդդիմադիրի

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում ծեծկռտուքի համար ձերբակալել են ընդդիմադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։ Այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։ Ըստ «Իմեդի»-ի՝ Էլիսաշվիլին մեղադրվում է Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաևի հետ քաղաքական հողի վրա ծեծկռտուքի մեջ։ Ծեծկռտուքից հետո Բաբաևը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն արդեն դուրս է գրվել։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են […] ...

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

23:24 04.12.2024

Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերը փորձում են թույլ չտալ, որ քրդերը ամրանան Սիրիայի հյուսիսում

Ընդդիմադիր Սիրիական ազգային բանակը (SNA), որին աջակցում է Թուրքիան, գնալով ավելի է դիմագրավում քրդական աշխարհազորայիններին Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի շրջանում, չորեքշաբթի հաղորդում է Hurriyet-ը։ «Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակը» ուժեղացնում է ջանքերը՝ թույլ չտալու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ոտք դնել Մանբիջում, մինչդեռ ընդդիմադիր ուժերը շարունակում են անսպասելի […] ...

BACK_TO_TOP