18:33 06.04.2018
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր շրջայց է կատարել Սյունիքի մարզի մի շարք սոցիալական հաստատություններում՝ գիշերօթիկ դպրոցներում, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում և այլն: Այցի նպատակը նշված հաստատություններում պետական գնումների միջոցով սննդի ձեռք բերման գործընթացի վերահսկումն է: Հանձնաժողովի աշխատակիցները տեղում ուսումնասիրել են փաստաթղթերը՝ պարզելու՝ արդյո՞ք նշված հաստատությունները պատշաճ կերպով իրականացրել են մրցույթները, կամ որքանով են սննդի մատակարար հանդիսացող ընկերությունները բարեխիղճ գտնվել սննդի մատակարարման գործում: ՏՄՊՊՀ աշխատակիցների ուշադրության կենտրոնում էր նաև այն խնդիրը, թե որքանով է վերոնշյալ հաստատությունների կողմից կազմված տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մրցույթների կազմակերպման գործընթացը համապատասխանում օրենքի պահանջներին:
Առկա փաստաթղթերի հիման վրա, առաջիկայում Հանձնաժողովը կպարզի նաև՝ արդյո՞ք պետական գնումների գործընթացում արձանագրվել են մրցույթի մասնակիցների նկատմամբ պատվիրատու հաստատությունների կողմից սահմանափակումներ կիրառելու դեպքեր, թե ոչ: Նշենք, որ նախկինում, Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ այս ոլորտում առկա են որոշակի խնդիրներ: Մասնավորապես, շատ հաճախ մրցույթներում հաղթում են միշտ միևնույն ընկերությունները, կամ տեխնիկական պահանջներում նշվում է, որ պետք է մատակարարվի հենց կոնկրետ ապրանքանիշի կամ բրենդի ապրանք, ինչը անթույլատրելի է:
Սյունիքի մարզ այցելության ընթացքում, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է նաև մարզում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ գործարարների՝ ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Հանդիպմանը ներկա մոտ 3 տասնյակ գործարարները զբաղվում են հիմնականում կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի արտադրությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, ինչպես նաև գործունեություն են իրականացնում հանքաարդյունաբերության և այլ ոլորտներում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում առանձնակի կարևորեց նման այցելությունները՝ նշելով, որ Հանձնաժողովի նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր գործարար զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը՝ իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաև արտահանման աշխարհագրության ընդլայնմանը:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Էլոլա» ընկերության տնօրենը ՏՄՊՊՀ նախագահին տեղեկացրեց, որ այսօր շուկայում առկա է փոշի կաթից պատրաստված կաթնամթերք, որի բաղադրության մեջ սակայն այդ մասին չի նշվում, հետևապես այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը պատրաստում են թարմ կաթից հայտնվում են անհավասար պայմաններում: Սպառողը չի տեղեկանում, թե որ արտադրանքն է թարմ կաթից, իսկ որը փոշի կաթից պատրաստված: Տնտեսվարողի կողմից բարձրացված խնդրի հետ կապված Արտակ Շաբոյանը խոստացավ, որ Հանձնաժողովն անմիջապես ուսումնասիրություն կսկսի, քանի որ արտադրողի կողմից ոչ ճիշտ մակնշումը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս անբարեխիղճ կերպով մրցակցային առավելություն ստանա, ինչն անթույլատրելի է:
Սյունիքի մարզի գործարարները խնդիրներ բարձրացրեցին նաև մանրածախ առևտրի ոլորտի, թռչնամսի արտադրության և ներկրման հետ կապված: Մասնավորապես, հանքային ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տեղեկացրեցին, որ խնդիր ունեն մանրածախ առևտրային ցանցերում իրենց արտադրանքի վաճառքի հետ կապված: Խոշոր սուպերմարկետները երբեմն խտրական մոտեցում են ցուցաբերում և կամայականորեն որոշում են՝ որ արտադրողի ապրանքը վաճառել, իսկ որինը` ոչ, կամ որինը առավել տեսանելի ցուցադրել իրենց խանութներում: Արդյունքնում գործարարները կանգնում են իրացման խնդրի առաջ: Ի պատասխան, ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ նման դժգոհություններ ստացվել են թե՛ արտադրողներից և թե՛ ներմուծողներից, և այս պահին Հանձնաժողովն ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտը` նման խնդիրների օրենսդրական կարգավորմանը հասնելու նպատակով: Նա իր խոսքում նաև նշեց, որ գերիշխող առևտրային ցանցերը պետք է համահավասար մոտեցում ցուցաբերեն բոլորի հանդեպ, այլապես հաճախ ստացվում է, որ մատակարարները կախվածության մեջ են հայտնվում խոշոր առևտրային ցանցերի կողմից և ստիպված ընդունում են վերջիններիս թելադրած պայմանները:
Մարզում թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն էլ դժգում են, որ այլ երկրներից ներկրվող թռչնամսի վրա հաճախ բացակայում է պատշաճ մակնշումը, թե երբ է այն արտադրվել և որ երկրի արտադրանք է, հետևապես, սպառողը կարող է մտածել, որ այն արտադրվել է Հայաստանում: Արտակ Շաբոյանը նշեց, որ բարձրացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն Հանձնաժողովի կողմից, և բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են ՀՀ Մրցակցային մարմնի տիրույթում, լուծում կգտնեն:
ՏՄՊՊՀ լրատվական ծառայություն
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...