ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

18:22 28.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայաստանի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է Պուտինը:

Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ դիրքորոշմանը՝ Պուտինը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ինչ է ուզում անել և ինչպես է ուզում ապահովել սեփական անվտանգությունը։

Պուտինը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։ ՌԴ նախագահը հնարավոր է համարել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

SHANTNEWS

20:00 28.11.2024

SHANTNEWS

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:57 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

19:53 28.11.2024

Հրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման նոյեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

19:49 28.11.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-18:00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), դեկտեմբերի 5-ին, ժամը 10:00-12:00, […] ...

BACK_TO_TOP