Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

16:12 28.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում:

Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում ավելացնել նոր պայմաններ, որոնց առկայության դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցների շահագործումը»:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե՝

1. նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն լինի ձմեռային անվադողեր

2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը կլինի 4 միլիմետր և դրանից պակաս

3. ամռան ամիսներին արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց վրա տեղադրված են բութակային հակասահքային անվադողեր:

Նախատեսված պահանջների խախտման համար կկիրառվեն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի դեկտեմբերի 10-ից:

Վարչապետն անդրադառնալով որոշմանը՝ նշել է, որ սա այն որոշումներից է, որ քաղաքացիների մի մասի շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, քանի որ հանրապետությունում կան վարորդներ, որոնք նաև ձմեռն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: «Այո, մենք պետք է այս որոշումը կայացնենք, ծա՞խս է բերելու մարդկանց՝ այո, ծախս է բերելու: Անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալո՞ւ են՝ այո, լավանալու են: Լինելո՞ւ են շահարկումներ՝ այո, լինելու են շահարկումներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է գնալ այս ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե ո՞րն է սանկցիան այս կանոնը խախտելու պարագայում:

Դավիթ Խութադյանն ի պատասխան հայտնել է. «Եթե վարչական իրավախախտում է արձանագրվել տեղում՝ մինչև 5000 դրամի տուգանք, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ՃՏՊ-ի մեջ՝ 20 հազար դրամ»:

Մհեր Գրիգորյանն առաջարկել է խստացնել տուգանքի չափը, քանի որ սիմվոլիկ գումարով տուգանելու դեպքում կարգավորումը չի աշխատելու:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով նախնական քաղաքական ուղերձ է հղվում՝ վարքագիծ փոխելու, որտեղ տուգանքը համարժեքության առումով ավելի շատ սիմվոլիկ է, այնքան էլ ծանրակշիռ չէ, բայց մեկնարկի համար՝ տրամաբանական լուծում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

18:07 28.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...

SHANTNEWS

18:00 28.11.2024

SHANTNEWS

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

17:53 28.11.2024

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման […] ...

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

17:45 28.11.2024

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: […] ...

BACK_TO_TOP