Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:

2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 6-ին ժամը՝ 15:00-ից մինչև հունվարի 8-ը ժամը՝ 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գրասենյակի տարածք և չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել, նախնական տվյալներով, 24.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 12.000.000 ՀՀ դրամի արժողությամբ ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական մի շարք գործողություններ:

Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ հասցեի պատուհանագոգից հայտնաբերվել են արնանման հետքեր, որի վերաբերյալ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Ճշգրիտ պլանավորված և իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն տարածքի բնակիչ է՝ 41 տարեկան:

Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մեղադրյալի անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

15:30 28.11.2024

Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

Հունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,-  Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն: […] ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 28.11.2024

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։ ...

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

15:17 28.11.2024

37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և […] ...

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

15:11 28.11.2024

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք

Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից […] ...

SHANTNEWS

15:00 28.11.2024

SHANTNEWS

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

14:58 28.11.2024

Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայությունները

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...

BACK_TO_TOP