12:59 28.11.2024
Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին և ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի գեներալ Սմբատ Գրիգորյանին այն բանի համար, որ Շիրակի մարզի դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ ծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով՝ առանց որևէ կառույցի հետ համաձայնեցնելու՝ ՊՆ, ԳՇ, ՏԿԵՆ, ԿԳՄՍՆ, Շիրակի մարզպետարան և այլն։ Հայտնում է «Ռադարը»։
Վարչապետն ասաց, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է, որպեսզի այդ գործընթացը չեղարկվի. «Ամենայն հարգանքով, բայց կա պետություն և կա ապապետություն։ Ես թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյան ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի։ Հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց նա։
Վարչապետը նաև նշել է. «Ես գնալու եմ Վահրամաբերդ, որ տեսնեմ՝ այդ ինչ վիճակ եք ստեղծել գյուղում, որ բնակիչները ո՛չ պրոբլեմ ունեն, ո՛չ դարդ ունեն, ո՛չ ցավ ունեն: Նրանց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է, դա միակ բանն է, որ պակասում է երջանիկ լինելու համար»:
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta15:30 28.11.2024
Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. ՍիյարտոՀունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,- Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն: […] ...
15:22 28.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։ ...
15:17 28.11.2024
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և […] ...
15:11 28.11.2024
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերքՆոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից […] ...
14:58 28.11.2024
Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայություններըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...