Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով տարանջատվել եւ հստակեցվել են ինչպես արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ անհապաղ կատարման ենթակա կարգադրագրերին վերաբերող, այնպես էլ ստուգման արդյունքում բացահայտված խախտումների վերացման նպատակով ընդունված կարգադրագրերին վերաբերող դրույթները: Առաջարկվել է սահմանել նաեւ արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ՝ հնարավոր ռիսկերը բացառելու համար: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է պարզաբանումներ վարչական ակտի բողոքարկման ընթացակարգի, տեխնիկական անվտանգության փորձաքննության, առկա ռիսկերի հայտնաբերման եւ սահմանվող կարգավորումների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

19:07 27.11.2024

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […] ...

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

18:58 27.11.2024

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։ Daily Sport-ի տեղեկություններով՝ Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել Էնդրիկից, Ուորեն Զաիր-Էմերիից, Պաու Կուբարսիից, Արդա Գյուլերից, Սավինյոից, […] ...

Նախագահը ուժային կառույցներում նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել

18:52 27.11.2024

Նախագահը ուժային կառույցներում նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

18:47 27.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս […] ...

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը

18:42 27.11.2024

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և հույս է հայտնում, որ այս զինադադարը՝ որպես առանցքային քայլ, կծառայի հումանիտար խնդիրների լուծման ու ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության՝ X-ի միկրոբլոգում կատարված […] ...

Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը

18:36 27.11.2024

Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում խփել է 17 գոլ՝ հավասարվելով Լիոնել Մեսսիին՝ մինչև 22 տարեկանում եվրագավաթներում խփած գոլերի քանակով: «Բայերը» Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում հանդիպել էր «Զալցբուրգի» հետ։ Խաղը ավարտվել էր 5։0 հաշվով, 21-ամյա Վիրցը դարձել էր դուբլի հեղինակ։ ...

BACK_TO_TOP