Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ

17:24 27.11.2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին երկու երկրների հարաբերություններին, առեւտրաշրջանառության ծավալներին, կանանց եւ երեխաների, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտներում մեր երկրում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, որոնց թվում` օրենսդրական մակարդակում, տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում Ռուստամ Բաքոյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն միտված է տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղության հաստատմանը:

«Համոզված եմ, որ նախագիծը կյանքի կոչելու հարցում Շվեյցարիան Հայաստանի Հանրապետության համախոհների թվում է»,-ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը՝ նշելով նախագծի կարեւոր բաղադրիչները:

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը ողջունել է նախագծի առկայությունը եւ ընդգծել, որ Շվեյցարիան մշտապես կողմ է խաղաղությանը:

«Խաղաղության, որը հարգում է երկրների սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է դեսպանը:

Լուկաս Ռոզենկրանցը նկատել է՝ ինչպես շատ այլ երկրներ, Շվեյցարիան նույնպես աջակցում է այս նախագծին եւ մեծ հույս ունի, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի վրա:

Դեսպանը պատգամավորներին է ներկայացրել Շվեյցարիայի ֆինանսավորմամբ մեր երկրում վերջին տարիներին իրականացված աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ընդգծել, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներին՝ ընդգծելով չիրացված ներուժը:

Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

19:28 27.11.2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։ Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության […] ...

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

19:23 27.11.2024

Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը ՀՀ իշխանությունների հետ սկզբունքորեն համաձայնեցված է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 27-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով գործընթացի վերաբերյալ զարգացումները՝ ռուս պաշտոնյան նշել է, որ այժմ հայկական կողմից սպասում են վերջնական հաստատման, քանի որ ՌԴ ԱԳՆ-ն […] ...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

19:17 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

19:07 27.11.2024

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: «Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […] ...

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

18:58 27.11.2024

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։ Daily Sport-ի տեղեկություններով՝ Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել Էնդրիկից, Ուորեն Զաիր-Էմերիից, Պաու Կուբարսիից, Արդա Գյուլերից, Սավինյոից, […] ...

BACK_TO_TOP