14:18 27.11.2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական նախասիրություններից։
«Մի իրավիճակ է առաջացել Գյումրիում, երբ, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր հարցերին և ոչ բոլոր իրավիճակներին է պատասխանում, ուստի ստիպված ենք նորից նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ընդ որում, դեռ պետք է օրենսդրական մեկ այլ փոփոխություն արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա։ Այսինքն՝ եթե որևէ փոփոխություն չարվի, կստացվի, որ քաղաքը պետք է այդպես առանց կառավարել մնա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Պապոյանը։ Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու բացարձակ լիազորություն ունի Հանրապետության վարչապետը։
«Սակայն մենք ուզում ենք նշանակել այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել»,- ընդգծեց Պապոյանը։Հարցին՝ դա նշանակում է, որ ՔՊ-ն չի ուզո՞ւմ Գյումրիում արտահերթ ընտրություններ գնալ և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում մինչև հաջորդ ընտրություններ, Պապոյանը պատասխանեց․
«Ոչ, չի նշանակում։ Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Գյումրիի ավագանին չի կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...