ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
22:11:11
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալ

11:12 27.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

DataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է ապրանքի փաթեթավորման վրա, իսկ վաճառակետերի աշխատակիցները դրոշմավորված ապրանքը վաճառելիս պարտավոր են սկանավորել այն։

Խթանելով հարկային կամավոր կարգապահությունը՝ ՊԵԿ աշխատակիցները վերջին ամիսներին օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկման միջոցառումներ են իրականացնում վաճառակետերում։ Այդ նպատակով ՊԵԿ աշխատակիցներն այցելել են 300-ից ավելի մթերային խանութներ, իսկ հեռախոսազանգերի միջոցով փոփոխությունների մասին իրազեկվել է շուրջ 800 տնտեսվարող։

Դրոշմավորված ապրանքը վաճառելու համար վաճառքի կետերը պետք է ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ 2D սկաների միջոցով սկանավորվում է DataMatrix ծածկագիրը, ինչի արդյունքում ապրանքը ՀԴՄ սարքի միջոցով դուրս է գալիս շրջանառությունից։ Ապրանքները խմբով (բլոկով) կամ հավաքածուով վաճառելու դեպքում անհրաժեշտ է սկանավորել խմբի կամ հավաքածուի հսկիչ նշանը, որի արդյունքում վաճառքից դուրս են բերվում դրան կցված ապրանքների ծածկագրերը։ Սկանավորված ծածկագիրը ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում է ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։ Եթե վաճառքի կետում ծածկագիրը չի սկանավորվում, այն համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, և պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։

Նոր հսկիչ նշաններով թվայնացվում է ապրանքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։ Այն թույլ է տալիս վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ապրանքի նկատմամբ՝ նպաստելով ստվերի կրճատմանը։

Ի դեպ, այն ապրանքները, որոնք հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա են, բայց դրանք ներմուծող կամ արտադրող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ, ապա այդ ապրանքները ևս ենթակա են վաճառքի։

Հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն աստիճանաբար ընդլայնվելու է․ այժմ մի շարք ապրանքների մասով փորձնական ծրագրեր են ընթանում։ Բոլոր այն ապրանքները, որոնք ներկայումս դրոշմապիտակով են, աստիճանաբար անցնելու են հսկիչ նշանների։

Հիշեցնենք, որ կամավոր կարգապահության բարելավման շրջանակում՝ ՊԵԿ-ը շարունակելու է իրազեկման միջոցառումները։ Միաժամանակ, պետական մարմինը հորդորում է տնտեսվարողներին, որ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

00:00 16.04.2025

Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

23:59 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:57 15.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

23:54 15.04.2025

Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմին

Ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

23:49 15.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին

ԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

23:46 15.04.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ

Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...

BACK_TO_TOP