10:34 27.11.2024
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։
Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը նույնպես Մրգաշատում էր։ Ստացված տվյալներն իրացնելով՝ նրանք այցելել են Մրգաշատ գյուղի բնակիչներից մեկի տուն: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել չորացրած, մանրացրած դեղնականաչավուն զանգված։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 40 գրամ կանեփանման զանգված։
Թմրամիջոցի հաջորդ հայտնաբերումն արձանագրվել է Ալաշկերտ բնակավայրում: Ըստ համայնքային ոստիկանների ստացած տեղեկության՝ Ալաշկերտի 31-ամյա բնակիչը աղավնաբնում պահում է թմրամիջոց։
Ալաշկերտ մեկնած համայնքային ոստիկաններին երիտասարդը աղավնաբնից ներկայացրել է կանեփանման չորացված զանգված։ Նա ձերբակալվել և տարվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է, որ իր ներկայացրած 73 գրամ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հաջորդ դեպքում Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Ջանֆիդա: Բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփի չորացած ճյուղեր և 18 գրամ կանեփանման զանգվածով ապակյա տարա: Հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրանյութ պատրաստելու նպատակով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում էNumbeo-ի 2024 թվականի հանցավորության և անվտանգության ինդեքսի համաձայն՝ Հայաստանն աշխարհի 8-րդ ամենաանվտանգ երկիրն է։ Ինդեքսի համաձայն՝ ամենաանվտանգ երկիրն Անդորրան է, երկրորդ հորիզոնականում Արաբական Միացյալ Էմիրություններն է, երրորդում՝ Կատարը, չորրորդում՝ Թայվանը, հինգերորդ հորիզոնականում Օմանն է, վեցերորդում՝ Մեն կղզին, իսկ յոթերորդում՝ Հոնկոնգը։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ցանկում 21-րդն է, Ադրբեջանը՝ 33-րդը, Իրանը 92-րդն է, […] ...
11:55 27.11.2024
Գլխավոր դատախազի շնորհակալագիր՝ «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղի մասնակցինԱրարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը 2024 թվականի նոյեմբերի 22-23-ին որպես ժյուրիի անդամ մասնակցել է «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված մրցույթ-դատախաղին մասնակցելու հայտ են ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՆԳՆ կրթահամալիրի, Հյուսիսային համալսարանի, Շիրակի պետական համալսարանի և Գավառի […] ...
11:49 27.11.2024
«Բավարիան» հաղթել է ՊՍԺ-ին․ ՉԼ-ի արդյունքներըՉեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է ՊՍԺ-ին։ Գոլը 38-րդ րոպեին խփել է հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն։ Փարիզյան ակումբը 57-րդ րոպեից մնացեձլ է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտն է ստացել ու դաշտից հեռացվել է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Բավարիան» 12 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, ՊՍԺ-ն 4 […] ...
11:41 27.11.2024
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: ...
11:37 27.11.2024
Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. ՀԲ-ի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։ Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված, որը […] ...