Փաշինյանը Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Փաշինյանը Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումները

16:45 26.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ մեծ պոտենցիալ կա, որը ցավոք չեմ կարող ասել, որ մեծապես օգտագործված է: Իհարկե, տարբեր հարթակներում մենք հանդիպելու, խոսելու առիթներ ունեցել ենք և ուրախ եմ այս առիթի համար, որ մեր խոսակցությունը շարունակելու հնարավորություն կունենանք: Կրկին ողջունում եմ Ձեզ և բարով եք եկել»:

Իր խոսքում Լեհաստանի նախագահը նշել է.

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծվեց իրագործելու իմ պաշտոնական այցը Հայաստան: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, ինչպես նաև Հայաստանի նախագահին նման վերաբերմունքի, մեր ժողովուրդների և պետությունների միջև այդքան բարյացակամ և լավ հարաբերություններ ստեղծելու համար: Ինչո՞ւ եմ ես դա հատուկ ընդգծում, քանի որ ես 9,5 տարի է, ինչ Լեհաստանի նախագահն եմ և պետք է նշեմ, որ դրանից առաջ այդպես չեն եղել մեր հարաբերությունները: Դա չափազանց կարևոր է ինձ համար»:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Լեհաստանի քաղաքական, տնտեսական, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան առանցքային են համարել միջկառավարական համագործակցության ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի: Լեհաստանի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Վարչապետ Փաշինյանն Անջեյ Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

17:49 26.11.2024

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

Նոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

17:44 26.11.2024

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

17:38 26.11.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...

BACK_TO_TOP