«Էվրիկա» խանութների ցանցում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել. ՍԱՊԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

«Էվրիկա» խանութների ցանցում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել. ՍԱՊԾ

15:51 06.04.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ` յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ, սարդելկա, մանանեխ, չամանի մածուկ: Դրանք վաճառքից հանվել են և տեղում ոչնչացվել: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից:

Հայտնաբերվել են նաև մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ 546 հատ)՝ կանաչ ոլոռ, եգիպտացորեն, թթու լոլիկ, սունկ շամպինյոն, կարմիր լոբի, անանաս օշարակում, ձիթապտուղ, խտացրած կաթ, մարինացված սունկ, ինչպես նաև 11 կգ սերուցքային կարագ և սալտիսոն. այս մթերքները հանվել են վաճառքից: Հանձնարարվել է իրացնել միայն օրենսդրությանը համապատասխանող մակնշմամբ ապրանքատեսակներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի անխտիր սահմանումը հավասարազոր է բոլոր պետություններին զարգացման իրավունքից զրկելուն, Չինաստանի ԱԳՆ

12:53 07.04.2025

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի անխտիր սահմանումը հավասարազոր է բոլոր պետություններին զարգացման իրավունքից զրկելուն, Չինաստանի ԱԳՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերը լուրջ ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վերականգնման վրա և չեն ստիպի Չինաստանին առևտրային բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի անխտիր սահմանումը հավասարազոր է բոլոր պետություններին զարգացման իրավունքից զրկելուն, հատկապես Գլոբալ հարավի երկրներին: Դա լուրջ հարված կհասցնի համաշխարհային տնտեսության վերականգնման […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP