Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնյա

20:36 25.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով, որն առնչվում է կաշառք ստանալուն և տալուն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից պաշտոնատար անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ բացի այդ,  կոմիտեում քննվող նույն քրեական վարույթով մի քանի կասկածյալներ կան, որոնց մի մասը կալանավորված է։ Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ իրավապահ մարմինների կողմից նոյեմբերի 12-ին գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում: Նա նշել էր, որ կան ձերբակալվածներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

21:40 25.11.2024

Հոլանդի նոր պայմանագրում հատուկ կետ կներառվի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է մինչև տարեվերջ նոր պայմանագիր ստորագրել թիմի ռմբարկու, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ, հայտնում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Ակումբը պատրաստ է որոշ զիջումների գնալ, 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կներառվի որոշ ակումբների կողմից նրա նկատմամբ հետաքրքրության ցուցաբերելու դեպքում տվյալ փաստաթղթի վաղաժամկետ խզման կետ։ Հոլանդը 2022 […] ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

21:32 25.11.2024

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել չհամաձայնել «Հըզբոլլահի» հետ զինադադարին

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի կոչ է արել չհամաձայնել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնագրին, գրում է The Times of Israel-ը։ «Դեռ ուշ չէ դադարեցնել այս համաձայնագիրը, մենք պետք է շարունակենք գործել մինչև բացարձակ հաղթանակ։ Մենք պետք է լսենք դեպքի վայրում գտնվող հրամանատարներին, հատկապես հիմա, երբ «Հըզբոլլահը» պարտվել է և խնդրում է զինադադար, […] ...

BACK_TO_TOP