18:11 25.11.2024
Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Հանդիպմանը մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ․ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, որոնք ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս բարձրաձայնել «ընտանեկան բռնություն» երևույթի հետևանքով առաջացած մարտահրավերների ու խնդիրների մասին, ինչպես նաև փնտրելու ու գտնելու վերջիններիս լուծմանը միտված արդյունավետ տարբերակներ։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային շարժման ակտիվ մասնակից, շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ ամրապնդելու այն քաղաքականություններն ու գործիքակազմերը, որոնք ուղղված են բռնության կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանն ու աջակցությանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացմանը։
«Այս տարի 16-օրյակի խորհրդանշական նշանաբանը` «Միավորվել՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը», հիշեցնում է, որ ոչ ոք չպետք է լռի բռնության առջև: Դա մեզանից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է՝ անկախ հասարակության մեջ մեր ունեցած դիրքից։ Այս պայքարում հաջողության հասնելու համար մեզ կօգնի ոչ միայն ամուր օրենսդրական դաշտը, այլ նաև բոլոր գործընկերների աջակցությունը, խնդրի վերաբերյալ հետևողական վերաբերմունքն ու փոխգործակցությունը՝ մենք ավելի մոտ կլինենք բռնությունից զերծ հասարակություն ունենալու մեր նպատակին»,-նշել է նախարարը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող աջակցության կենտրոնների և ապաստարանի ծառայությունները։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են Ընտանեկան բռնության օրենքի պատշաճ կիրարկման համար առկա կարիքներին ու անհրաժեշտ քայլերին, օրենքի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով առաջիկա տարիների քաղաքականությունների առաջնահերթություններին և այլն։ Ցուցադրվել են նաև ընտանեկան բռնությունը հաղթահարած կանանց պատմություններ։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է20:25 25.11.2024
Քեյնի հերթական հեթ-տրիկըՄյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում 3-0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: Բավարական դերբիում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: 31-ամյա ֆուտբոլիստը 14 գոլով Գերմանիայի ընթացիկ առաջնության ռմբարկուն է: «Բավարիան» 29 միավորով առաջն տեղում է, Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 8 միավորով է գերազանցում 2-3-րդ տեղերը բաժանող «Լայպցիգին» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Աուգսբուրգը» 12 միավոր […] ...
20:18 25.11.2024
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետՕրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը: ...
20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերանՌիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...
19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […] ...