Ի՞նչ են այսօր խոստացել ընտրողներին «Լույս»-ը, «Երևանցիներ» դաշինքն ու ՕԵԿ-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Ի՞նչ են այսօր խոստացել ընտրողներին «Լույս»-ը, «Երևանցիներ» դաշինքն ու ՕԵԿ-ը

18:07 18.09.2018

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված հարցերը ու ինչքան մեծ լինի այդ բյուջեն, այնքան ավելի շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել:

Հենց այս մտածելակերպն է առաջին հերթին պատրաստվում փոխել «Լույս» դաշինքը: Ինչ վերաբերում է մրցապայքարին, ապա Զեյնալյանի գնահատմամբ` այս ընտրությունները կարող են լինել աննախադեպ Հայաստանի պատմության մեջ, քանի որ կա մեծ մրցակցություն և հույս: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է ընտրողից ու ընտրողի ստանձնած պատասխանատվությունից:

«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը քարոզարշավն անվանում է «յուրահատուկ»` պնդելով, որ այն ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, քան թե տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության: Քարոզարշավի ամենամեծ թերությունն, ըստ նրա, մասնագիտական բանավեճերի բացակայությունն է:

Զուրաբյանի բնութագրմամբ` Երևանն այսօր  խնդիրների մի ամբողջ կծիկ է՝ խրուշչովյան, ինչպես նաև պանելային շենքերի հնացած ու մաշված բնակֆոնդ, վթարային շենքեր, դարն ապրած վերելակներ, կաթող տանիքներ և այլն: Այդ խնդիրները լուծելու համար պետք են հսկայական ֆինանսական միջոցներ: Զուրաբյանը համոզված է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում իրեն կհաջողվի մի քանի անգամ մեծացնել քաղաքային բյուջեն ու փուլային հաջորդականությամբ լուծել խնդիրների մեծ մասը:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը սեպտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել «Քանաքեռ -Զեյթուն» համայնքի ընտրողների հետ: Շահգելդյանի պնդմամբ` ինչպես և քաղաքի մյուս ծայրամասային թաղամասերում, Քանաքեռում ևս կան յուրահատուկ խնդիրներ: Օրինակ՝ թաղամասը չունի պոլիկլինիկա, ճանապարհների մեծ մասը ոչ բարվոք վիճակում է, քաղաքի կենտրոնի համեմատ այստեղ բավական թույլ են թաղամասի տնտեսական զարգացման հնարավորությունները, գրեթե չկան ժամանակակից շինություններ, ժամանցի ու հանգստի հարմարավետ վայրեր, բիզնեսի համար գրավիչ պայմաններ:

Այս խնդիրների լուծումը «Օրինաց երկիր»-ը ներառել է իր ծրագրում, ավելին, ըստ Շահգելդյանի` նախատեսում են Քանաքեռում սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

15:21 28.04.2025

Փաշինյանը և Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական […] ...

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

15:15 28.04.2025

ԵՀ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական գործընկերության դեպքում

Եվրահանձնաժողովը խոստանում է «ուժեղացնել ջանքերը»՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն ընդունելու հարցում՝ ԿԺԴՀ-ի հետ նրա ռազմական համագործակցության դեպքում։ «Եվրահանձնաժողովը չի հանդուրժի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը»,- ասել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։ Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը խոստացել է «պատասխանել պատժամիջոցներով», որպեսզի հերթական անգամ փորձի «թուլացնել Ռուսաստանը»։ «Մենք ավելին կանենք Ռուսաստանի […] ...

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։   ...

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

BACK_TO_TOP