14:25 22.11.2024
300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝
շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։
Մանրամասներ
Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կնքված, շինարարության թույլտվությունների ստացման ընթացքում գտնվող պայմանագրերի վրա։
Շինարարը շինհրապարակում պահեստավորելու է մեկնարկային փուլի՝ մինչև 0 նիշը նախատեսված հիմքի, հիմնակմախքի աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ պարտավորվելով պահպանել որակական հատկանիշները և քանակը։
Պահեստավորման որակը վերահսկվելու է տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների կողմից։ Կազմվելու է արձանագրություն։
Արդյունք՝ մոտ 1-2 ամիս ժամանակի տնտեսում։
Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցի խոսքով՝
«Դպրոցների շինարարական ծրագրերն իրականացվում են տիպարային նախագծերով՝ տեղանքից կախված կատարելով տեղակապման աշխատանքներ։ Իսկ դպրոցների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ, և հստակեցված են կառուցման վայրերը։ Ուստի, հնարավորություն է ստեղծվում մոտ 1-2 ամիս ժամանակ տնտեսել՝ մինչև շինարարության թույլտվության ստացումը կազմակերպելով նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերի պահեստավորումը, փաստաթղթային ձևակերպումների իրականացումը»
Այս եղանակով համաձայնագրեր կկնքվեն կոմիտեի համակարգմամբ իրակացվող 14 ծրագրերի դեպքում։
18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել19:55 22.11.2024
Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...
19:50 22.11.2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովըԻսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...
19:45 22.11.2024
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակինԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։ Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...
19:40 22.11.2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...
19:35 22.11.2024
Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...
19:28 22.11.2024
Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացըԿոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...