17:50 21.11.2024
Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա է մեծ փոխըմբռնում. ողջունելով Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, որին մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Արմենուհի Ղազարյանը, Մարիամ Պողոսյանը, Դավիթ Առուշանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Բարեկամական խմբի անդամները շնորհավորել են նորանշանակ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման՝ դիվանագիտական գործունեության մեջ: Նրանք ցավակցություն են հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ իրենց զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին:
Տաթեւիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի եւ Սենատի կողմից ընդունված հայանպաստ հայտարարությունների համար:
Կարեւորելով միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունն ու խորհրդարանականների միջեւ ակտիվ կապերը՝ բարեկամական խմբի ղեկավարն առաջարկել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսում եւ Սենատում ձեւավորել Հայաստանի հետ համագործակցության բարեկամական խմբեր՝ արդյունավետ փոխգործակցության համար:
Ռիկարդո Մարտինես Վասկեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ եւ զորակցող խոսքերի համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական գործունեությունը ծավալել Հայաստանում եւ նորովի բացահայտել այս հիասքանչ երկիրը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ բարեկամության եւ ակտիվ համագործակցության զարգացման գործում:
«Իսպանիան միշտ էլ Հայաստանի կողքին է եղել բոլոր ձեւաչափերում եւ գնահատում է ժողովրդավարական գործընթացների առաջմղման, ինչպես նաեւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը»,- ասել է դեսպանը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու հարեւան երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Նա ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում, խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:
Բարեկամական խմբի անդամները դեսպանին են ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Կարեւորվելով Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումը՝ պատգամավորներն ընդգծել են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար փոխօգնության եւ փոխհամագործակցության անհրաժեշտությունը, քաղաքական օրակարգերն ուժեղացնելու անհրաժեշտությունը:
Դեսպանին են ներկայացվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական այլ անձանց ճակատագրի, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում տեղահանված շուրջ 150 հազար քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող մշակութային վանդալիզմի վերաբերյալ մտահոգությունները:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին:
21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:42 21.11.2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերը19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էրԻսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակի» նվաճումների մասին: «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը: 2008-2012-ին այստեղ այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, և տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք: Բայց այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario […] ...
21:04 21.11.2024
Այնպես չէ, որ Թրամփի ադմինիստրացիայի օրոք ամեն ինչ կործանված է Հայաստանի համար. Առնոլդ Բլեյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում ԳԴՀ-ի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարած անսպասելի այցին, Ադրբեջանում ընթացող COP-29-ին, դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հյուրն անդրադարձել է նաև ամերիկյան ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, նաև հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խնդիրների […] ...
20:56 21.11.2024
Համաժողով՝ նվիրված Հայաստանի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության հնարավորություններինՆոյեմբերի 21-ին Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն – Ալպ – Հայաստան – Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հայաստանի և ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի առաջարկով ՕՌԱ-Հայաստան տնտեսական առաջին այս հանդիպումը նվիրված էր «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության» ճանապարհային քարտեզի կարևորագույն ուղղություններից մեկին՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտին, մասնավորապես` վերականգնվող […] ...
20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացելՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստուհիները ստացել են նոր ավտոմեքենաներ իրենց հովանավոր BMW-ից։ Գերմանական ավտոմեքենաների արտադրողն արդեն երրորդ տարին է, ինչ հովանավորում է ակումբը։ Համագործակցության շրջանակներում ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողներն ու մարզիչները ընտրում են իրենց համար ավտոմեքենաներ։ Տղամարդիկ ավտոմեքենաները ստացել էին դեռևս սեպտեմբերին։ Ակումբի ներկայացուցիչներն ընտրություն են կատարել iX2, iX, iX1, i4, i5, i7 և XM […] ...
20:48 21.11.2024
Նոյեմբերի 22-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 1, 16, 17, 18, 19 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14:00 Նար-Դոսի փ. 74-120 առանձնատներ, 11։00-17:00 Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոմոնոսովի անվան […] ...
20:40 21.11.2024
ՊԵԿ-ը հերքում է հրապարակել՝ արձագանքելով քաղաքացու բողոքինՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Asekose.am կայքում հրապարակված տեսանյութի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ թե՛ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետով և թե՛ մյուս անցման կետերով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների, վերջիններիս ուղեկցող ուղեբեռների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության ժամանակ օգտագործված անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման պահանջ որևէ […] ...