16:44 21.11.2024
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 21-ին հանդիպել են ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակության հետ:
Սարգիս Խանդանյանը կարեւորել է Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա բարձր է գնահատել Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին` ընդգծելով, որ մեր երկրի զարգացման հիմքում եվրոպական հիմնարար արժեքներն են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը հարեւան երկրների հետ:
Այս համատեքստում Սարգիս Խանդանյանը կարեւորել է Ադրբեջանի հետ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ վերջերս ուժի մեջ է մտել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ինչը կողմերի ստորագրած առաջին երկկողմ միջազգային իրավական փաստաթուղթն է:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներին: Նա կարեւորել է Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը, այդ համատեքստում անդրադարձել է Հայաստանում արեւային էներգիայի զարգացման նախաձեռնություններին:
Անտոն Հոֆրայթերը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը՝ ընդգծելով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Նա նշել է, որ Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը մեր երկրին:
Հյուրը նաեւ կարեւորել է 2026 թվականին Հայաստանում կենսաբազմազանության կողմերի 17-րդ (COP17) համաժողովի անցկացումը:
19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:42 21.11.2024
ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերը19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ20:20 21.11.2024
Ինչ՞ու է «Բարսելոնայի» նախագահը մեկնել Մոնղոլիա և ԱդրբեջանԿատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան միջազգային դադարի ընթացքում մեկնել է ճամփորդության ասիական երկրներ։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Լապորտան նարգիլե է ծխում: Հաղորդվում է, որ սկզբում նա մասնավոր ինքնաթիռով Մոնղոլիա է թռչել, ապա՝ Ադրբեջան, որտեղ հանդիպել է տարբեր ակումբների տնօրենների և իր զարմիկ Ալեխանդրո Էչևարիայի հետ։ Լապորտան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հանդիպել է մշակույթի նախարար […] ...
20:16 21.11.2024
Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունՆոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկեց «Un Week-end à l’Est» ամենամյա մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և անցկացվում է «Երևան» խորագրի ներքո, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Շուրջ մեկ շաբաթ շարունակ Փարիզի սրտում գտնվող անվանի սրահներում, որոնց թվում՝ Շատըլեի թատրոն, Օդեոնի թատրոն, Ալիանս ֆրանսեզի թատրոն, Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցի, Գրականության տուն և այլն, կներկայացվի հայկական հարուստ […] ...
20:08 21.11.2024
Հայաստանը պատրաստվում է հնդկական արտադրության զինատեսակների մեծ խմբաքանակ գնելՀայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի առքուվաճառքի նոր գործարքի հարցում մոտ են համաձայնության: Indian Defence Research Wing-ը գրում է, որ ավարտին են մոտենում բանակցություները ATAGS տեսակի հրետանային համակարգերի գնման շուրջ: Քանի՞ այդպիսի համակարգ ենք պատրաստվում գնել: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ հրետանային համակարգերը: Ինչո՞ւմ է ATAGS-ի առավելությունը անալոգների համեմատ: Իսկ թերություններ հայտնաբարվե՞լ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում […] ...
19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմումՊրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում «Արարատի» կազմում իրենց պաշտոնական նորամուտը նշել են երեք ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 19-ամյա իվուարցի կիսապաշտպան Մուսա Կանտեն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 83-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 22-ամյա նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը, որը վերջապես ապաքինվել է վնասվածքներից հետո: 83-րդ […] ...
19:47 21.11.2024
Կայացել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մեկնարկային աշխատաժողովըԿայացել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատը, ներկայացուցիչներ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից, Համաշխարհայի բանկի հայաստանյան գրասենյակից, հասարակական ու միջազգային կազմակերպություններից։ «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը նպատակ ունի թիրախային տարածներում ընդլայնել կայուն կառավարման […] ...