Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք. սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները

16:28 21.11.2024

Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները:

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում մինչ այժմ գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ: Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։

Որոշմամբ՝ կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։

Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։

Արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3.5 մլրդ դրամ՝ Նաիրի համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար

20:32 21.11.2024

3.5 մլրդ դրամ՝ Նաիրի համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար

8 բնակավայր միավորող Նաիրի համայնքի 2024 թ. սուբվենցիոն ծրագրերի համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 3.5 մլրդ դրամ։ Նախատեսված աշխատանքներից ճանապարհների բարեկարգումը հիմնականում ավարտել են, մյուսները շինարարության տարբեր փուլերում են: Խոշորացումից հետո Կառավարություն-համայնք գործակցությամբ 4 մանկապարտեզ է հիմնանորոգվել, շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների

20:24 21.11.2024

Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է․ «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»։ ...

Ինչ՞ու է «Բարսելոնայի» նախագահը մեկնել Մոնղոլիա և Ադրբեջան

20:20 21.11.2024

Ինչ՞ու է «Բարսելոնայի» նախագահը մեկնել Մոնղոլիա և Ադրբեջան

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան միջազգային դադարի ընթացքում մեկնել է ճամփորդության ասիական երկրներ։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Լապորտան նարգիլե է ծխում: Հաղորդվում է, որ սկզբում նա մասնավոր ինքնաթիռով Մոնղոլիա է թռչել, ապա՝ Ադրբեջան, որտեղ հանդիպել է տարբեր ակումբների տնօրենների և իր զարմիկ Ալեխանդրո Էչևարիայի հետ։ Լապորտան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հանդիպել է մշակույթի նախարար […] ...

Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

20:16 21.11.2024

Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

Նոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկեց «Un Week-end à l’Est» ամենամյա մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և անցկացվում է «Երևան» խորագրի ներքո, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Շուրջ մեկ շաբաթ շարունակ Փարիզի սրտում գտնվող անվանի սրահներում, որոնց թվում՝ Շատըլեի թատրոն, Օդեոնի թատրոն, Ալիանս ֆրանսեզի թատրոն, Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցի, Գրականության տուն և այլն, կներկայացվի հայկական հարուստ […] ...

Հայաստանը պատրաստվում է հնդկական արտադրության զինատեսակների մեծ խմբաքանակ գնել

20:08 21.11.2024

Հայաստանը պատրաստվում է հնդկական արտադրության զինատեսակների մեծ խմբաքանակ գնել

Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի առքուվաճառքի նոր գործարքի հարցում մոտ են համաձայնության: Indian Defence Research Wing-ը գրում է, որ ավարտին են մոտենում բանակցություները ATAGS տեսակի հրետանային համակարգերի գնման շուրջ: Քանի՞ այդպիսի համակարգ ենք պատրաստվում գնել: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ հրետանային համակարգերը: Ինչո՞ւմ է ATAGS-ի առավելությունը անալոգների համեմատ: Իսկ թերություններ հայտնաբարվե՞լ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում […] ...

SHANTNEWS

20:00 21.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP